«Միթե՞ դավաճանությունն այլ դրսևորում ունի». Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անսահման ցավն ու զայրույթն է պատել մեր ժողովրդի լավագույն մասին։ Սեփական ժողովրդին տարիներով խաբողը՝ սեփական ժողովրդի դատաստանով է դատվելու։ Միթե՞ սրա մասին չէինք խոսում վերջին տարիներին, միթե՞ սա չէր լինելու դիլետանտների կառավարման արդյունքը, միթե՞ դավաճանությունն այլ դրսևորում ունի»։





































