17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ենթադրելու է ՀՀ չգոյություն և Արցախի հայաթափում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Տարածաշրջանային լայն համագործակցության ինքնախաբեությամբ տառապող շրջանակներին ուզում եմ հիշեցնել, որ նման վտանգավոր թեզերը հետեւողականորեն հրապարակ են նետվում թյուրքական քարոզիչների կողմից։ Վերջին, ամենաուշագրավ փաթեթավորումն արել էր Թուրքիայի նախագահը իր 6-ակողմ «պլատֆորմի» առաջարկով, որտեղ Հայաստանին «մեծահոգաբար» տեղ է առաջարկվում՝ «խելոք պահելու» դիմաց։

Այո, տարածաշրջանային ինտեգրված պլատֆորմների օրինակներ կան՝ Բենիլյուքս, Մերձբալթիկա, Պիրենեյներ, Սկանդինավիա։ Մարդ, ով իրեն հայ է համարում, որքան տգետ կամ միամիտ պետք է լինի, որ հավատա Հարավային Կովկասի նման հեռանկարին՝ Հայաստանի արժանապատիվ գոյությամբ։

Մոռացե’ք։ Մեր տարածաշրջանն անգամ Բալկաններ չեն, որ նման հույսեր ունենաք։ Տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ստեղծված իրավիճակում ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն եւ Արցախի վերջնական հայաթափում։ 6 երկրների շարքում մեզ վերապահված է լինելու միայն վերջին հորիզոնականը։

Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն լինելու, այլ մեր ՎԵՐՋԻՆԸ»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ