13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Եռաբլուր պանթեոն-սրբավայրը շատ բաների լուռ վկան է. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« «Անքննելի են գործերն Աստծո»
 
Եռաբլուր պանթեոն-սրբավայրը շատ բաների լուռ վկան է։ Այստեղ, բոլորն էլ գնդապետ Սերգեյ Շաքարյանի (մեր Սերժոն) նման հերոս տղերք են՝ անմնացորդ նվիրումով ու մեծ հավատով։
Նրանք հավատացել են, ու հիմա էլ հավատում են, որ Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում, որ Հայաստանն այլևս չի կորցնելու իր անկախությունը, իր ազատ, անվտանգ ապրելու իրավունքը։
Հարյուր դավաճան Նիկոլ էլ լինի, միևնույն է հայ մարդու հավատը կոտրել, նրա երազները ջնջել, նրա համառությանը հաղթել չեք կարող։
 
Նա ապրելու է իր Հայրենիքում, որովհետև Եռաբլուրում պառկած տղերք ունի, նա վերադառնալու է իր կորսված տունը, գյուղը, քաղաքը՝ հանուն Եռաբլուրում պառկած տղերքի։
Մենք չգիտենք, թե Աստծո ճանապարհները վաղը մեզ ուր կտանեն, բայց նայելով Եռաբլուրին՝ ուզում ես ասել. «տղե’րք, հանգչեք խաղաղությամբ, ձեր գործը կիսատ ու անկատար չի մնա» »։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ