Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում արցախցի երեխա է ծնվել։ «Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ի հեճուկս ձեզ կպատասխանենք նոր կյանքով։ Կա՛նք, պիտի լինենք ու դեռ շատանանք», – նշում են «Շենգավիթ» ԲԿ-ից։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերն այսօր թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։





































