14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նեռի պաշտոնավարման 1000 օրը. Ռուբեն Մելիքյան

Այսօր – հենց այսօր – 2021 թվականի փետրվարի 1-ին լրանում է գերագույն գլխավոր ստահակի ու ամենայն հայոց դավաճանի պաշտոնավարման 1000 օրը։

Քրիստոսի դիմակ հագած Նեռի դեմ սկզբից պայքարում էին եզակիներ, հետո՝ տասնյակներ, հետո՝ հարյուրյներ, ու, ցավոք, միայն իր սև գործն անելուց հետո է, որ նրան խարազանողները հաշվվում են տասնյակ ու հարյուր հազարներով։

Ու շատ խորհրդանշական է, որ այսօր – հենց այսօր – 2021 թվականի փետրվարի 1-ին սկսվում է վերջին 100 տարում հայ ժողովրդի ամենամեծ գաղթն իր հայրենիքից։

Ես երբեք-երբեք չեմ ծափահարել Նեռին, նույնիսկ երբ գրեթե բոլորն էին գայթակղվել նրա քաղցրահոս ստերով։ Եվ այդ փաստի ուժով մեծ բեռ եմ զգում ուսերիս – խարազանել չարին, հալածել դևին՝ առանց հոգնության, հնչեցնել ճշմարտությունը, վահանել արժեքավորը՝ առանց վախի։

Առանց հոգնության ու առանց վախի։ Գրում է Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ