23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այն, ինչ ձեզ կներկայացնեմ, այդ մասին որևէ մեկը, որևէ անգամ չի խոսել. Սայաթ Շիրինյանը Մարտի 1-ի չհրապարակված փաստի մասին

Ուշադրություն

Այն, ինչ ձեզ կներկայացնեմ, այդ մասին որևէ մեկը, որևէ անգամ չի խոսել։

Այս տարիների ընթացքում շատ է շահարկվել մարտի 1-ի դեպքերը և զանգվածային անկարգությունների մասնակիցները ներկայացվել են որպես « խաղաղ » ցուցարարներ։

Այդպիսի « խաղաղ » ցուցարարներից մեկն էլ Սարգիս Քլոյանի որդին էր՝ Գոռ Քլոյանը։ Այո, այո այն սարգիս քլոյանը, որը նիկոլին 30 մլն դրամով վաճառեց իր որդու արյունը, բայց մահացած իր որդու ընտանիքին այդ գումարից և ոչ մի լումա չտվեց։

Հեռավոր 2008 թ-ին ես զբաղեցնում էի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնը։

Օպերատիվ ծառայությունների կողմից ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն.« ըստ օպերատիվ տվյալների՝ Գոռ Քլոյանը օգտագործում է թմրանյութ և չի բացառվում, որ մարտի 1-ի զանգվածային անկարգություններին մասնակցել է թմրանյութ օգտագործած վիճակում»։

Այդ փաստի վերաբերյալ անձամբ եմ խոսել այն ժամանակվա ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ, այժմ երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հետ և որոշեցինք ավելորդ կրքեր չբորբոքելու համար այդ փաստը չհրապարակել։

Այժմ հարկադրաբար խոսեցի այդ մասին, միայն այն պատճառով, որ քլոյան սարգիսը անցնում է մարդկային ու բարոյական բոլոր սահմանները։

Այդ մարդկային խոտանը չգիտես թե ինչի՞ համար էր, որպես տուժող նստում դարի խայտառակութրուն դատավարությանը (նախագահ Քոչարյան և մյուսներ), հիմա էլ Քոչարյանի վերադարձի հետ կապված իրեն թույլ է տալիս տարաբնույթ վայրահաչություններ։

Ասել կուզեմ՝ լռբերը սրբեր են դարձել…։

Գրում է գնդապետ Սայաթ Շիրինյանը։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ