Ադրբեջանցիներն այսօր գումար են պահանջում Գորիս-Կապան մայրուղով երթեւեկող իրանցիներից, իսկ վաղը նույն բանը կարող են պահանջել ՀՀ քաղաքացիներից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիներն այսօր գումար են պահանջում Գորիս-Կապան մայրուղով երթեւեկող իրանցիներից, իսկ վաղը նույն բանը կարող են պահանջել ՀՀ քաղաքացիներից։ Իսկ սրանք պատրաստվում են Անկախության 30- ամյակ նշել։ Ծափ տվեք, ծափ՝ տիկնայք եւ պարոնայք»։