ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել եմ առկա իրավական դեֆիցիտը. Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել եմ առկա իրավական դեֆիցիտը և խորացող իրավական ճգնաժամը, ինչպես նաև գործադիր իշխանության միջամտությունները դատական իշխանության անկախությանը։ Խոսել եմ դատարանները շրջափակելու, քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունների և հաստատվող քաղաքական գրաքննության և երկրում ժողովրդավարական արժեքների անկման անթույլատրելիության մասին»։





































