11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Լռելով՝ փորձում են ապահովել Հայաստանի ու Արցախի ամբողջական թրքացումը. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանության ներկայացուցիչների մի մասը Արցախի ու Հայաստանի հանձնումը արդարացնելով, մի մասը լռելով՝ փորձում են ապահովել Հայաստանի ու Արցախի ամբողջական թրքացումը։ «Ականջները կախ Ազգային ժողովում լսում էին, թե ինչպես էր իրենց թիմակից պատգամավորը հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, իսկ հիմա էլ թե բա՝ մեզ ճիշտ […]

Հայրենիքին տեր լինելը մեզ փոխանցվում է արյամբ․ Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հայաստանի Անկախության հռչակագրի, Սահմանադրության, 100-րդ տարելիցին ընդունված Համահայկական հռչակագրի եռամիասնությունը մի կողմից, Հայաստանը, Արցախն ու սփյուռքը մյուս կողմից պիտի լինեն իրավատերն ու պահանջատերը ոչ միայն Ցեղասպանության արդար պայքարի, այլև ինքնիշխան պետության։   Որքան էլ թուրքն իր ամբողջ «ագենտուրան» գործադրի Հայաստանը քանդելու ու մեր արդար […]

Հայ Ազգի աղետի անունն է ՝ Նիկոլ Փաշինյան․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Նիկոլի «կառուցողական» գործընկերը Շուշիում հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչպես նաեւ ՝նոր պատերազմ, նոր տարածքներ հայտարարություններից հետո կանաչ լույս է վառվել 44 օրյա պատերազմ սկսելու համար։   Հերթական փաստը, որ Հայ Ազգի աղետի անունն է ՝ Նիկոլ Փաշինյան»։

«Հույս ունենանք, որ հատուկ հանձնարարություններ կատարող այդ անձնավորությունը կդառնա մի ուրույն օրինակ, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական գործիչը և տղամարդն ընդհանրապես»․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդուն բռնացնում են ստի և հաճախորդացման վրա, կոնկրետ փաստերով, տեսագրություններով, ու ինքը ի՞նչ պատասխանի: Ասում ա՝ բա հոկտեմբերի 27, մարտի 1, Պապլավոկ, Քոչարյանի տղաները, թոռները… Հասկանո՞ւմ եք, մարդն ի՞նչ կարգի ոչնչացած պիտի լինի, որ իր կլասիկ քաղաքական պոռնկության փաստը փորձի շեղել հայտնի ու վաղուց արդեն ծեծված, հերքված մեղադրանքներով: […]

Ձեզ հազար անգամ էլ ձայն տան՝ դուք պարտություն ու աղետ բերած կապիտուլյանտներ եք․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․  Կապիտուլյանտներին ով ինչ հարց տալիս է,պատասխանում են՝ մեզ ժողովուրդը երկու անգամ ձայն է տվել։ Այ տնաքանդներ,ժողովուրդը Հիտլերին ու Մուսոլինիին էլ է ձայն տվել եւ ձեզնից էլ շատ,հետո՞։ Ձեզ հազար անգամ էլ ձայն տան՝ դուք պարտություն ու աղետ բերած կապիտուլյանտներ եք։

Դժվար է ասել, թե որ պահին ինչ նոր հարվածներ կուղղվի Հայաստանի և Արցախի ուղղությամբ․ Տիգրան Աբրահաման

Արցախի հարցով բանակցությունների «մանյովրի» միակ տեղը մնացել է ՌԴ-Արևմուտք խորը ճգնաժամը, որը թույլ չի տալիս արագացնելու հայաստանյան իշխանությունների նախաձեռնած Արցախի հանձնման գործընթացը, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Իհարկե, մեզ վերաբերող այս կարևորագույն գործընթացում Հայաստանի իշխանությունը զոհի կարգավիճակով հետևում է, թե ով իրեն ինչպես է պատժելու, սակայն խնդիրն այն […]

Մեծ բանախոսություն «Արցախի եկեղեցին և մշակույթը» թեմայով. ՀՀԿ ՈւԿ

Երեկ ունեցանք մեծ բանախոսություն «Արցախի եկեղեցին և մշակույթը»  թեմայով:   Ոլորտի երկու լավագույն բանախոսների կողմից՝ շուրջ չորս ժամ տևած դասախոսությունների արդյունքում, ունկնդիրները իրենց գիտելիքի պաշարը թարմացրին, ինչպես նաև ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Անչափ շնորհակալ ենք Հայկ Հակոբյանին և Էդուարդ Շարմազանովին իրենց տրամադրած ժամանակի հանար:   Նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու, քանի որ գիտելիքներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի