04 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2023
KFC

Ամենից առաջ պիտի ապացուցես ինքդ քեզ եւ աշխարհին, որ ԱԶԳ ես, եւ ոչ՝ պոպուլյացիա․ Աշոտյան

272960166_10226352404734612_1156405430148838133_n
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Կրկին հիշում եմ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին հանձնվող տարածքներ վերջին օրերին մեկնած ուխտավորների տեսանյութերը։
 
Մարդիկ աչքերով ուտում էին հայրենի սար ու ձորը։
Մարմնի յուրաքանչյուր բջիջում փորձում էին պահեստավորել Հայրենիքի թթվածինը, որ ագահորեն ներս էին քաշում ու չէին կշտանում։
Հայացքներով չէին հագենում երկնագույն երկնքից, ականջներով ներծծում էին գետերի եւ առուների քչքչոցը, ճաքած շրթունքներով համբուրում էին տներն ու սրբավայրերը, ժայռերն ու երեխայի պես խնամված-աճեցրած ծառերը։
Մեկը որպես մասունք հող էր բերում, մյուսը՝ գետերի ջուրը, երրորդը՝ ծառից ճյուղ էր կտրում մի նոր բակում պատրուս անելու հույսով…
 
Սեր էր ու ցավ։
Հայրենազրկում։
Պատվազրկում։
Որակազրկում։
 
Հողը կարող է նորից քոնը դառնալ, եթե նրա մասին մտածում ես որպես Հայրենիք, եթե սիրում ես՝ որպես նպատակ, եթե պատրաստ ես՝ որպես առաքելություն։
 
Բայց ամենից առաջ պիտի ապացուցես ինքդ քեզ եւ աշխարհին, որ ԱԶԳ ես, եւ ոչ՝ պոպուլյացիա»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ