30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Վաղը շատ հետաքրքիր է լինելու խորհրդարանական ընդդիմության քվոտայով մյուս երկու հանձնաժողովների նախագահների դիրքորոշումը»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021 թվականի դեկտեմբերին սա, «Իմ Քայլի» որոշմամբ, խորհրդարանին ներկայացրեց որոշման նախագիծ՝ ինձ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ։

Բոլոր քայլականներին հանձնարարվեց իրենց քվեարկությունը նկարել եւ ուղարկել խմբակցության ղեկավար Մակունցին։

Վաղը սրանք նախաձեռնել են արտահերթ նիստ՝ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

 

Ու էլի որոշման նախագիծ ներկայացնողը սա է։ Բնականաբար, բոլորը մեկ մարդու պես վազելու են քվեարկեն, իրենց քվեարկությունը նկարեն ու էս անգամ ոչ թե Մակունցին, այլ Կոնջորյանին ուղարկեն։

Ի դեպ, ինձ պատմել են, որ ԲՀԿ-ից թռած մեկը ինձ պաշտոնանկ անելու քվեարկությունից չուշանալու համար էնպես է վազել ԱԺ միջանցքով, որ մռթի վրա ընկել է, բայց իր մեջ ուժ է գտել ոտքի կանգնելու եւ մինչեւ քվեարկության ավարտը մտնելու քվեախցիկ։

Վաղը շատ հետաքրքիր է լինելու խորհրդարանական ընդդիմության քվոտայով մյուս երկու հանձնաժողովների նախագահների դիրքորոշումը։

Հ.Գ. Կներեք, որ սրա դեմքը տեղադրում եմ էջիս, բայց սրան լավ հիշել է պետք։

Արտահերթ նիստի որոշումը տեղադրել եմ մեկնաբանության հատվածում»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ