21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թալանի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները զանգվածային թալանի են ենթարկում հպարտ քաղաքացիներին

Թալանի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները զանգվածային թալանի են ենթարկում հպարտ որակված քաղաքացիներին, որոնց, իբր, սիրում են, որոնց առաջ, իբր, խոնարհվում են, որոնցով, իբր, հպարտանում են։ Զանգվածային թալանի մեխանիզմը գներն են։ Սկսած դոլարի գնից վերջացրած լայն սպառման ապրանքների գները։ Դոլարի գնի մասին Այն այս պահին տատանվում է 398–ի և 402,5–ի միջակայքում։ Այսպիսի «ուժեղ» դրամը թալանում […]

Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը – դա կարող էր անել միայն քպ-ն։ Ուրիշ ոչ ոք։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Տանը սուս ու փուս գործ էի անում, ոչ ոքի չէի խանգարում, ոչ ոքի չէի նեղացնում, երբ ընկերներիցս մեկը զանգեց։ Ասեց՝ իմացա՞ր վերջին նորությունը. Մնացական Մարտիրոսյանին նշանակել են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր… Կարճ ասած՝ ու՞մ էի լավություն արել, որ վերջին պահին հրաժարվեցի ունեցած-չունեցածիս վրա գռազ գալուց, որ նման բան չի կարող լինել, […]

Չի կարող լինել ապահովություն, քանի սեփական իշխանությունդ կամ տհաս է, և/կամ դավաճան․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայում պայթյուն է լինում, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Թուրքիան ռմբակոծում է Սիրիան (երեկ): Իրանում ցույցեր են, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Իրանը ռմբակոծում է Իրաքը (երեկ): Սա հետևանք է Իրաքի և Սիրիայի ձախողված պետություններ լինելուն, որի գործում ջանք չեն խնայել, և՛ տեղի իշխանությունները, և՛ ռուսները, […]

Ո՞րն է այս նիկոլական անբարո քարոզի «հակաթույնը»

Մի առիթով երեկվանից մտածում եմ «ազգայինի» ու «պետականի» հակադրության՝ վերջին շրջանի «մոդայի» մասին։ Ակնհայտ է, որ այդ թրենդը շատ գրագետ ձևով հրահրել է քպ-ական քարոզչամեքենան՝ նպատակ ունենալով ճնշել մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության մոտ եռացող «ազգային մոտիվացիան»։ Նրանք հո լա՞վ են հասկանում, որ ինչ էլ անեն, ոնց էլ մարդկանց «գլուխները հարդուկեն», որքան էլ վարպետորեն օգտագործեն ընդդիմության […]

Ադրբեջանական հիստերիան բուռն ընթացքի մեջ է. քաղաքագետ

Ֆրանսիայի Սենատի ընդունած այսօրվա բանաձևն ազդարարեց մի կարևոր հանգրվան․ վերջին քսան տարիների ընթացքում առաջին անգամ Իլհամ Ալիևի Ադրբեջանը մերկացվեց ու ստորացվեց շատ բարձր ու ցնցող մակարդակով։ Ադրբեջանական հիստերիան բուռն ընթացքի մեջ է, սակայն շատ հետաքրքիր կլինի հետևել Ադրբեջանի դաշնակիցների արձագանքներին․․․ գրում է քաղաքագետ Հայկ Դեմոյանը:

Նիկոլի ախպոր անունը ո՞վ գիտի: Էն որ ամեն տեղ տնօրեն ա, 50000 դրամով էլ ՀԵՑ ա առնում

Նիկոլի ախպոր անունը ո՞վ գիտի: Էն որ ամեն տեղ տնօրեն ա, 50000 դրամով էլ ՀԵՑ ա առնում: Դուք պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե որևէ նախկին իշխանության ժամանակ սենց բան անեին: Քաղաքում մարդ չէր մնա, որ իր գլխավոր թեման դա չլիներ, տաքսու վարորդից մինչև հավաքարար, խանութի վաճառողից մինչև ժեկի պետ… Հիմա մի անգամ էլ եմ հարցնում, […]

Թե բա, հայը չէր կարա տենց վայրագություն աներ, իսկ երկրորդ անգամ Նիկոլ ընտրել կարա՞ր: Կարա՞ր Եռաբլուրի ֆոնին սալյուտ խփեր …

Միշտ էլ հեշտ ա սեփական դժբախտության համար մեղադրել ուրիշին: Թե բա, հայը չէր կարա տենց վայրագություն աներ, իսկ երկրորդ անգամ Նիկոլ ընտրել կարա՞ր: Կարա՞ր Եռաբլուրի ֆոնին սալյուտ խփեր: Կարա՞ր զոհվածի ծնողին քարշ տալով տաներ: Կարա՞ր տղերքի մարմինները մեշոկների մեջ պադվալում պահեր: Կարա՞ր… Գրում է ակտիվիստ Արամ Աբաջյանը:

Նիկոլ, կարդացե՞լ ես Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի այս կետը

Նիկո՛լ, բա ասում ես, որ չկա աշխարհում մի պետություն, որը չի ճանաչում Արցախը Ադրբեջանի մաս: Կարդացե՞լ ես Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի այս կետը. « – (Սենատը) վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ,»: Հարցնում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Նրանք դեմ են արատավոր երևույթներին ոչ թե նրա համար, որ դա սխալ է, չի կարելի, այլ որովհետև իրենք չէին դրա տերը

ՔՊ-ականին հարցնում են. դեմ ե՞ս մենաշնորհին, ասում է իհարկե դեմ եմ: Հարցնում են իսկ կցանկանա՞ս մենաշնորհ ունենաս: Լռում է: Հարցնում են. դեմ ե՞ս կոռուպցիային, ասում է՝ այո դեմ եմ, շատ էլ դեմ եմ: Հարցնում են. կուզեի՞ր ինքդ զբաղվեիր կոռուպցիայով: Լռում է: Հարցնում են. դեմ ե՞ս ծանոր-բարեկամ-խնամի սկզբունքով պաշտոնների նշանակման, ասում է դեմ է, մերժում է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի