30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախի հանրաքվեի օրն է , բայց Նիկոլը որեւէ ուղերձ չի հղել. երեւի Ալիեւն արգելել է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արցախի հանրաքվեի օրն է , բայց Նիկոլը որեւէ ուղերձ չի հղել. երեւի Ալիեւն արգելել է։
Այսօր Արցախի անկախության հանրաքվեի 31- րդ տարեդարձն է։
 
Արձանագրենք,որ կապիտուլյանտ իշխանությունը մինչ այս պահը որեւէ խոսք չի ասել ՝ուղղված Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձին եւ ուրացել է Արցախյան սրբազան պայքարը։
Սա նույն բանն է, եթե մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին լռություն լինի ։
Հայաստանում չկա պետական իշխանություն։
 
Կա ռեժիմ,որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգը։
Սրանց թողես միայն «հիմնավորեն» , որ «Արցախն Ադրբեջանի կազմում վաղուց է եղել»։
Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքների պաշտպանությունը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ