13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արդյո՞ք հոգևորականներին կարելի է զբաղվել քաղաքականությամբ, կամ «խառնվել քաղաքականությանը»

Թովմաս Առաքելյանը գրում է․ «Արդյո՞ք հոգևորականներին կարելի է զբաղվել քաղաքականությամբ, կամ մի անշնորհք արտահայտություն կա՝ «խառնվել քաղաքականությանը»։

Նման արգելք, իհարկե, չկա։ Աստվածաշնչում լի ու լի են օրինակները, երբ մի շարք հոգևոր առաջնորդներ, մարգարեներ, քահանաներ խորհուրդ են տալիս թագավորին, հանդիմանում են, խրատում և անձնապես մասնակցում երկրի ղեկավարման առաքելությանը։

Հայոց Եկեղեցին բազմիցս ստանձնել է քաղաքական, պետական առաջնորդի դերը։ Պատմական այս փուլում առայժմ եկեղեցին, իր իսկ որոշմամբ, չի ցանկանում ստանձնել քաղաքական որևէ առաքելություն, սակայն միևնույն ժամանակ ազատ է իր ստեղծած, փայփայած և 21-րդ դար հասցրած պետության բոլոր, կրկնում եմ` բոլոր հարցերի շուրջ իր խոսքն ասելու թե՛ առանձին սպասավորների միջոցով և թե՛ որպես ընդհանրական համայնք։

Բոլոր նրանք, ովքեր «խառնվում» են հոգևորականի խոսքի ազատության իրավունքին և փորձում են թելադրել, թե հոգևորականն ի՛նչ պիտի խոսի կամ ի՛նչ պիտի չխոսի, ունեն ընկալման լրջագույն խնդիրներ։

Իսկ էն մարդիկ, որ շաատ «հոգևոր» են ու «քաղաքականությամբ չեն զբաղվում», պարզապես արդարացնում են իրենց անտարբերությունը, շողոքորթությունն ու վախը»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ