22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը փող կամ մահակ չէ, դա պատասխանատվություն է. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի հարցը հատկապես այս օրերին բավականին զգայուն է, որովհետև ներսում իրավիճակն աստիճանաբար կրիտիկականին է հասնում: Ընտանիքներ կան, որ ամիսներով մսի երես չեն տեսել, հազարներով մարդիկ կան, ովքեր 3-4 օր է ցամաք հաց չեն կերել ու այս շարքը, ցավոք, շարունակելի է: Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, […]

«Այն, ինչ հիմա Արցախում անում է Արայիկը՝ հեղաշրջման փորձ է». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ հիմա Արցախում անում է Արայիկը՝ հեղաշրջման փորձ է։ Նա և իր շուրջ եղած մի քանիսը փորձում են ցրել Արցախի ԱԺ-ն։ 35 տարի առաջ ԼՂԻՄ մարզային խորհրդից (կարելի է ասել՝ ներկայիս ԱԺ-ի «պապիից») սկսվեց արցախյան շարժման բաց փուլը։ Այսօր, 35 տարի անց, Արայիկը փորձում է […]

«Խնդրում եմ` արցախցի երեխային մի թիրախավորեք». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ` արցախցի երեխային մի թիրախավորեք: Հազար ու մի պատճառ ու խնդիր կա, որ տարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել, բայց հիշեք, որ այս երեխան, իր հասակակիցները ու նրանց նման շատ շատերն Արցախում հսկայական հոգեբանական ճնշման տակ են եղել: Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս համար […]

Հենց Արայիկի տակի աթոռը սկսեց ճոճվել, պարզվեց, որ ինչ-որ «հրաշքով» միս կարող է հասնել խանութներ. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հենց Արայիկի տակի աթոռը սկսեց ճոճվել, պարզվեց, որ ինչ-որ «հրաշքով» միս կարող է հասնել խանութներ. «Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը կփորձենք պահպանել որոշակի ժամանակահատված: Հայտնում են Արցախի տեղեկատվականշտաբից»։ […]

Հայաստանին զուտ ՌԴ-Արևմուտք դիմակայության հետևանքն է «նվեր» մնացել. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երբ ժամանակին ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանագծում պարեկություն իրականացնելու գործառույթ էր ստանձնում, և´ իշխանությունը, և´ ԵՄ պաշտոնյաները կարևորում էի դրա` ադրբեջանական հնարավոր ագրեսիան զսպող դերակատարությունը: Հիմա Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ է հրահրում նույնիսկ նրանց ներկայությամբ կամ ուղղությամբ, իսկ դա պատահականություն չի կարող լինել, որովհետև պարեկության գրաֆիկի […]

«Մարդը՝ դատավորի պատմուճանը հագած, իր անձնական վրեժը լուծեց Արմենից, միևնույն ժամանակ կատարեց իր նոր տիրոջ հրամանը». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշոտյանի «քրեական» գործը քննող դատավորի հայրը մարտի 1-ի հայտնի գործով հետախուզվողների մեջ էր 2008 թվականին, ինքը դատավորը մինչև 2018-ի իշխանազավթումը միջին մակարդակի փաստաբան էր, որը զբաղվում էր վատ ֆինանսական վիճակ ունեցող ընդդիմադիրների գործերով: Երեկ էդ նույն դատավորը 2 ամսով երկարացրեց Աշոտյանի քաղաքական հետապնդումը ու փաստացի երիցս հաստատեց Հայաստանում […]

Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախն Ադրբեջանին հանձնելու օպերացիայի կնքահայրն է. Շարմազանով

Պատմության մեջ ձեզ հայտնի՞ է մի օրինակ, երբ հանցագործության օժանդակողներից մեկը դիմի ՄԱԿ, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ դիմելուն, ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախն Ադրբեջանին հանձնելու օպերացիայի դերակատարներից մեկն է, կնքահայրն է։ Ինքն է արցախցիներին գերության մեջ պահել, ինքն է նոյեմբերի 9-ից հետո իր իսկ ստորագրությունից […]

Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում, սա խոսում է կառավարման քաոսի մասին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին 2 ամսում, գրեթե ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լրահոսը, կարծես սովորական բնույթ է ստացել: Իսկ ահա այսօր արդեն հաղորդվում է խոշոր վթարի մասին, որի հետևանքով 11 մարդ է մահացել: Առաջին բանը որը մտքիդ գալիս է, իհարկե, երկում առկա բարդակն է, որտեղ ամենուրեք հանցագործություն է` կենցաղայինից […]

Երևանի ընտրությունները դա «ոստիկանական շղթան» հաղթահարելու հնարավորությունն է․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շատերն են հարցնում, թե ինչու է ցուցակը գլխավորում Անդրանիկ Թեւանյանը։ Հիմնավոր կերպով բացատրեմ։ Թեւանյանը ցուցակը գլխավորել է շարժման ձեւավորման բնականոն ընթացքի տրամաբանության մեջ։ Նախ, շարժման գաղափարն իրենն էր’ ամիսներ շարունակ մարդկանց է համախմբել, առանձին-առանձին հանդիպել, ում պետք է’ համոզել, ում համոզել պետք չի’ ոգեւորելը, կազմակերպել, միմյանց հետ ծանոթացրել, […]

Բնական է, որ փաշինյանական իշխանությունը ադրբեջանցիների համար առանձնապես ո´չ մրցակից է, ո´չ էլ թշնամի, այլ պատմական նվեր. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ալիևյան ռեժիմի տարբեր առանցքային դեմքեր, Հայաստանը հիշատակելիս կամ Հայաստանի ու Արցախի դեմ որևէ հայտարարություն անելիս, շարունակում են թիրախավորել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: Մեծ առումով, սա բացի ադրբեջանական իշխանության դառը հիշողությունների, այլ նաև ներքին վախերի մասին է խոսում: Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը կոտրել ու չնայած ծանր կորուստներին, Հայաստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված