26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետական բյուջեից 1.3 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը

Կառավարությունը հերթական անգամ հսկայական գումար է հատկացրել Ներքին գործերի նախարարությանը։ Այս անգամ այդ գումարն ուղղվելու է ջրային պարեկների կարիքները բավարարելու համար։

Խոսքն այս դեպքում 1 միլիարդ 277 միլիոն դրամի մասին է, որը, ըստ Կառավարության ընդունած որոշման, անհրաժեշտ է պարեկների հանդերձանքի, մեքենաների, այլ սարքավորումների, շարժական տնակների ձեռքբերման, կապիտալ շինարարության համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման, Սյունիքի մարզում Գորիսի ՈԲ շինության կապիտալ վերանորոգման, հեղինակային և տեխնիկական հսկողության ձեռքբերման համար։

Պետական բյուջեի այս հատկացումը Ներքին գործերի նախարարությունը բաշխելու է պարեկների հետևյալ կարիքների բավարարմանը՝

«Գրասենյակային նյութեր և հագուստ»՝ 108,75 մլն դրամ

«Տրանսպորտային սարքավորումներ»՝ 370.0 մլն դրամ

«Շենքերի և շինությունների ձեռքբերում»՝ 30,4 մլն դրամ

«Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում»՝ 26.5 մլն դրամ

«Նախագծահետազոտական ծախսեր»՝ 39.1 մլն դրամ, որից՝

«Այլ մեքենաներ և սարքավորումներ»՝ 150.15 մլն դրամ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ