15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2024-ից ակնկալում եմ Հայ ազգի վերածնունդ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2024-ից ակնկալում եմ Հայ ազգի վերածնունդ, նիկոլիզմի հեռացում, Արցախի հարցի հայանպաստ վերաիմաստավորում,ադրբեջանցիների վտարում ՀՀ ինքնիշխան տարածքից,Ալիեւի եւ Փաշինյանի ռեժիմների քաղբանտարկյալների ազատ արձակում,ռեւանշ… Կարճ ասած, որ Հայկը հաղթի ոսոխ բելին։ Հույս,Հավատ ու Սեր»։

«Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տգիրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է: Ադրբեջանը դրա տակ հասկանում է, որ Հայաստանում կան ուժեր, մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող համակերպվել ստեղծված իրողությունների հետ (Հայաստանի ու Արցախի օկուպացիա) և դրա տակ սպառնալիք է տեսնում: ՀՀ իշխանությունը դրա տակ հասկանում […]

Երեւանի եւ Բաքվի միջեւ իրական խաղաղության պայմանագրի հասնելու միայն մեկ ճանապարհ կա

Երևանի և Բաքվի միջև իրական խաղաղության պայմանագրի հասնելու միակ ճանապարհը Հայաստանի ռազմական հզորացումն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարսելի Աբովյան վարժարանի վարիչ, գրող Կարեն Խուրշուդյանը։ Նա վստահ է, որ քանի դեռ Հայաստանը զինված չէ, քանի դեռ նրա հնարավորությունները չեն հավասարվել Ադրբեջանի հնարավորություններին՝ հաշվի առնելով Թուրքիայի օգնությունը, Բաքուն միշտ իր խաղը կխաղա, […]

«Այդ աղջիկը համակարգը սպասարկում է վարչապետի ընտանիքի քմահաճույքները բավարարելու համար»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կանանց գործոնը Նիկոլի կադրային քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանը կին գլխավոր դատախազ ունենալը որպես նվաճում էր ներկայացնում, սակայն կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի ի ցույց դրվեր այն, որ այդ աղջիկը դատախազության ամբողջ համակարգով առաջին հերթին սպասարկում է վարչապետի ընտանիքի քմահաճույքները բավարարելու համար, ինչը փաստերով կներկայացնենք առաջիկայում։ Հ․ Գ․ Ընդհանրապես […]

Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարեկային ծառայությունը Արցախի նախագահի մեքենան է կանգնեցրել` «զգուշացվել է, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի»։ Հասկանալի է, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ Արցախի նախագահի մեքենա չէին կանգնեցնի, առավել ևս` զգուշացնելու գործառույթ չէին ստանձնի: Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում […]

Ի՞նչ «խաղաղության պայմանագիր», եթե Ադրբեջանը դելիմիտացիա չի անում ու չի ճանաչում 29.8 հազար քառ.կմ ՀՀ ինքնիշխան տարածքը․Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ «խաղաղության պայմանագիր», եթե Ադրբեջանը դելիմիտացիա չի անում ու չի ճանաչում 29.8 հազար քառ.կմ ՀՀ ինքնիշխան տարածքը։ Հետեւաբար ՝ չկա խաղաղության պայմանագիր։ Նիկոլի «կարմիր գիծը» 29.8 հազար քառ.կմ էր, որն Ալիեւը ոչ միայն չի ճանաչում,այլ նաեւ տրորում է ու անցնում, իսկ Նիկոլն ու ՔՊ-ն խոնարհաբար […]

Հայաստանի անվտանգային ապագան ՌԴ-ի եւ Իրանի հետ սերտ դաշինքն է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի անվտանգային ապագան ՌԴ-ի եւ Իրանի հետ սերտ դաշինքն է։ Թե’ ԵԱՏՄ, իսկ հետո ԱՊՀ անդամ պետությունների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, թե’ Իրանի ամենաբարձրաստիճան դիվանագետի այցը Հայաստան ցույց տվեցին,որ Հարավային Կովկասում առաջատար են դառնում ռեգիոնալ ուժերը։ Արեւմուտքը չի ուզում,բայց ստիպված է լինելու հաշվի նստել այս իրողության […]

Ադրբեջանը մի կողմից խաղաղության մասին է խոսում, մյուս կողմից՝ զինվում, սա ակնհայտ թակարդ է․Ստամբուլահայ խմբագիր

Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության մեծ համաձայնագրի» մասին խոսելու ժամանակ չպետք լինի այնքան ժամանակ, քանի դեռ ազատված չեն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիները, գրում է Իրավունքը: Հայալեզու պարբերականի խմբագրի խոսքերով․ -Անշուշտ, պետք է խաղաղություն հաստատվի երկրեր միջև, բայց Ադրբեջանի, Թուրքիայի ներկայիս կեցվածքով, վերջինիս Ադրբեջանին անվարան […]

Դժվար թե Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը նույնիսկ իր վատագույն երազում տեսներ, որ իր 55-ամյակը ադրբեջանական բանտում է դիմավորելու․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դժվար թե Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը նույնիսկ իր վատագույն երազում տեսներ, որ իր 55-ամյակը ադրբեջանական բանտում է դիմավորելու: Բայց փաշինյանական իրականությունում նույնիսկ ամենաանհավանական ողբերգական սցենարներն են իրականանում: Պատկերացնում եմ, թե ինչ ապրումների մեջ են Իշխանյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների ընտանիքներն ու […]

Նման միտք արտահայտողները փաստացի լատենտ նիկոլիստ են, քանի որ էս թեզի քավորը հենց դրանք են. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Վերջին շրջանում, դավաճանության ու պետականության առք ու վաճառքի էս ընդհանուր ֆոնին, հանրության շրջանում մի թեզ է տիրաժավորվում, թե «սրանք լավը չեն, պիտի ռադ արվի, բայց դե նրանք (տվյալ դեպքում նախիկ իշխանությունների մասին է խոսքը) էլ չպիտի հետ գան, հոգնել ենք, նրանց էլ ենք տեսել»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի