23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը, քաշքշում, բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ երեկ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով, փրփուրները բերաներին խոսում էին լրագրողների նկատմամբ բռնության անթույլատրելության մասին, զուգահեռ իրականությունում` Երևանի փողոցներում, նույն իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը, քաշքշում, բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ: Եթե խոսքը յուրայինների մասին է` իշխանությունը ատամներով պաշտպանում է, […]

Նոր ժամանակների մեր ազգային և անհատական ողբերգությունը

Ուզու՞մ ենք հասկանալ, թե ինչի ենք էս օրի: Նախկինում, եթե մեկին ուզում էին մահացու վիրավորած լինել ասում էին «անմեռոն» կամ «անկնունք»: Ասել է թե հասկանում էին մյուռոնաօծ և կնքված լինելու կարևորությունը և դրանց բացակայության ողբերգությունը: Այսօր նման որակումներ չեն արվում ու դրանցից նեղացողներն էլ չկան: Այսօր ավելի սարսափելի մի բանի հետ գործ ունենք, երբ Մայր […]

Գարնանային սրացումներ քպ-ում․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գարնանային սրացումներ քպ-ում, ղզղնեցրել են ու գցել են   «մեյդան»․․․մեկը մյուսից տափակ, լկտի ու անհամ․․․բայց ինչ մեղք են՝ ոչ ուղեղ, ոչ բառապաշար, ոչ խելք ու միտք, մի ստամոքս, ոմանց մոտ՝ մի քարաջիկ»։

Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու. Ժիրայր Դադասյան

«Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու», -«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։ «Ոչ միայն աջակցում եմ, այլ նաև համաձայն եմ իր բանաձևումի հետ, որ ճշմարտությունն, ի վերջո, պետք է հաղթի ստին»,- ասել է Ժիրայր Դադասյանը։ Հարցին՝ մարդիկ ընդվզում են թե՛ մարզերում, թե՛ Երևանում, […]

ԵՄ դեսպանին հրավիրել եմ մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՄ դեսպանին հրավիրել եմ մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը։ Հանդիպել եմ ՀՀ-ոմ ԵՄ դեսպանի և Եվրոպական հանձնաժողովի  Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով  գլխավոր տնօրենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել եմ՝ — ՀՀ ԵՄ համաձայնագրի իմպլեմենտացման հիմնահարցերը։ — Արցախահայության իրենց […]

Դավաճանության մեջ հիմնոավոր կասկածվող վարչապետ Նիկոլի հետ ընտրության գնալ չէր կարելի․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տավուշի մարզի Կիրանց գյուղում 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 182 մարդ: Նրանցից 140-ը ընտրել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ոսկեպարում՝ 359 մասնակցից 285-ը ընտրել է ՔՊ-ին: Բերքաբերում՝ 301 մասնացից 245-ը ձայն է տվել ՔՊ-ին: Բաղանիսում՝ 388-ից 274-ը քվեարկել են ՔՊ օգտին: Ջերմուկում՝ 3728-ից 1755-ը ՔՊ […]

Կրեմլը չի խախտի ավանդույթը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցի, քանի որ հրավիրված չէ։ ՌԴ նախագահի երդմնակալությանն այլ պետությունների ղեկավարների հրավիրելու ավանդույթ չկա։ ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար, նախ պետք է մասնակցության հրավեր ստանալ։ 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանն երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները։ ՌԴ-ում դա համարվում է ներքին արարողակարգային միջոցառում։ Պետությունների […]

2018-ին չեք գիտակցել, խորքային չեք հասկացել, որ իրականում տեղի է ունենում հակահայկական շարժում, բայց հիմա ինչի՞ եք լռում

Տիգրան Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում դիմելով դերասան Մկրտիչ Արզումանյանին, Մկոյին, գրել է. «2018-ին դուք Instagram-ում հրապարակել էիք նկար (մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ), որտեղ հրաժարվել էիք ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից ու գրել. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»: Ինչպես գիտեք, իսկ ես վստահ եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի