14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստեղծված քաոսի թիվ մեկ մեղավորը հենց Նիկոլն է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարության նիստում երկրի թիվ մեկ նիհիլիստը խոսում է երկրում տիրող նիհիլիզմի, ապատիայի ու կադրային ճգնաժամի մասին՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենի գլխավոր մեղավորը հենց ինքն է։ Նրա պատճառով է, որ «գետնի վրա» ունենք այս իրավիճակը։
Մարդիկ պարզապես չեն ցանկանում աշխատել նման ապիկար ու ապազգային կառավարիչների հետ։ Երբ հայտարարում է, որ դպրոցի տնօրենների մրցույթին 100-ից ընդամենը 5 հոգի է համապատասխանում «մեր չափորոշիչներին», դա չի նշանակում, որ երկրում չկան բարձրակարգ մասնագետներ։ Դա նշանակում է, որ ոչ ոք չի ուզում համարվել այս ձախողված ռեժիմի կադր։
Իշխանության նիհիլիզմն արդեն դարձել է պետական համակարգի քայքայման պատճառ։ Երբ կառավարող ուժն ինքն է անտարբեր ու չի հավատում իր գործին, երկիրը հայտնվում է կադրային ու կառավարման կոլապսի մեջ։ Խնդիրը պրոֆեսիոնալների պակասը չէ, այլ այն, որ իշխանությունն ինքն է դարձել մերժված ու անընդունելի։ Ոչ թե մասնագետները չեն համապատասխանում «չափորոշիչներին», այլ իշխանությունն է արժեզրկվել, և մարդիկ պարզապես չեն ցանկանում աշխատել այս ձախողված համակարգում։
Ձախողված կառավարիչները չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք իրենք են ստեղծել։ Նրանք փորձել են ամբողջությամբ կենտրոնացնել կառավարումը, բայց դրա փոխարեն միայն խորացրել են ճգնաժամը՝ դառնալով դրա արմատական պատճառը։ Եվ հիմա, երբ իրենց ձախողումը այլևս անհնար է քողարկել, նրանք խոսում են ոչ միայն երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար «խաղաղություն բերելու» մասին։ Սակայն իրականությունն այն է, որ պատերազմում պարտվածները չեն կարող խաղաղություն բերել. դա ընդամենը բլեֆ է, ծխածածկույթ՝ իրենց քաղաքական գոյությունը արհեստականորեն երկարաձգելու համար։
Փաստ է մի բան՝ ստեղծված քաոսի թիվ մեկ մեղավորը հենց Նիկոլն է, և որքան էլ փորձի խուսափել պատասխանատվությունից, այս համակարգն իր վերջին փուլում է»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ