03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղը կարող է իրավիճակ փոխվել. «Ոչ թալանին»-ը դուրս կգա փողոց

 «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ  «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի բավարարում մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ն էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորման վերաբերյալ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշումը: Սարգսյանը տեղեկացրել էր, որ մտածում են պայքարի ուղիներ գտնելու շուրջ: Այս պահին նախաձեռնության անդամները շարունակում են  հետագա անելիքների վերաբերյալ փակ քննարկումներ անցկացնել, սակայն նախընտրում են առայժմ […]

Ադրբեջանցին փորձել է հանձնվել հայկական կողմին

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն` Ադրբեջանի Տերտերի շրջանի Ագքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլաևը 33 հազար մանաթի չափով անարդար տուգանքի ենթարկվելու պատճառով փորձել է հատել սահմանն ու հանձնվել հայկական կողմին, սակայն տեղի զինվորականների կողմից ձերբակալվել է և փոխանցվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տեղի ստորաբաժանմանը: Նշվում է, որ Աբդուլաևը հոգնել է տուգանքից հարցով պետական այս ու այն […]

Պարադոքս

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է  հրապարակմանը, ըստ որի` ինքը համարվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ամենահավանական թեկնածուներից մեկը: «Ի արձագանք այսօրվա «ՀԺ» հրապարակմանը, հայտնեմ, որ շարունակում եմ աշխատել որպես ԿԳ նախարար: Այդ թեմայով խնդրում եմ, էլ հարցեր չտաք: Հ.Գ. Հայ մամուլի պարադոքս. որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու […]

Բաղրամյանի գործի վերաբացումը վախեցնելու նպատա՞կ ունի

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում հունիսի վերջին բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործի վերաբացումը համարում է քննչականի կողմից հերթական անգրագիտության դրսևորում: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է, որ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է «խուլիգանության» հոդվածով հարուցված գործի վարույթը կարճելու՝ Քննչական կոմիտեի քննիչի ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Ցուցում է տրվել […]

Միասնական պայքար` առանձին քարոզարշավով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը ՀՀԿ-ն անցկացնելու է թե՛ առանձին, թե՛ այլ քաղաքական ուժերի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` նշելով, որ ՀՀԿ-ն միշտ եղել է նման համագործակցության կողմնակիցը: Նրա փոխանցմամբ` ՀՀԿ-ն առաջիկա օրերին կկազմի իր ծրագիրը և կսկսի քարոզարշավը: Խոսելով հանրաքվեի մասին` Մելիքյանը հույս հայտնեց, որ դեկտեմբերի 6-ին […]

Չհասցրեցին

ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը  ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հոկտեմբերի 9-12-ն այնուամենայնիվ մասնակցել է Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի 61-րդ տարեկան նստաշրջանին, քանի որ պատվիրակություններում ԲՀԿ-ական պատգամավորների հետկանչը եղել է մեկ օր առաջ` հոկտեմբերի 8-ին: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը` նշելով, որ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը այդ պատճառով […]

Բարդ բան է դեմոկրատիան` այո, թե ոչ /վիդեո/

Բարդ բան է դեմոկրատիան: Հաճախ պարտավոր ես գործուն մասնակցություն ունենալ` ընտրություն անել այնպիսի բաների, որոնցից ուղղակի գլուխ չես հանում, կամ պատկերացնում ես այնքանով, որքանով քեզ ուղղորդում ենը: Խելոք մարդիկ ասում են` կարծիք կազմիր սեփական փորձառությունից ելնելով, առավել եւս ընտրիր քո համոզմունքով: Սահմանադրության հանրաքվեի պարագայում սա կարծես չի աշխատում: Դե արի ու պարզ այո կամ ոչ […]

«Խոպանչիները յոլա են տանում»

Տարվա վերջին սովորաբար տնտեսության աշխուժացում է նկատվում: Այս տարի նույնպես սպասելի է տնտեսական ցուցանիշների բարելավում:  Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը. «Այս շրջանում աճում են արտահանման ծավալները, աճում  են դրսից ուղարկվող տրանսֆերները: Արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնում են և իրենց հետ բերում որոշակի գումարներ, ինչն ապահովում է տնտեսության մեջ որոշակի աշխուժացում»: Տնտեսագետը կարևորում է նաև գյուղատնտեսական […]

Շարմազանովը՝ Տիգրան Սարգսյանի հայացքներից

ՀՀԿ-ը  գտնում է, որ նախին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պրոֆեսիոնալ ունակություններով կարող է իրականացնել ԵՏՀ-ի Կոլեգիայի աշխատանքները: Այդ մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակմանը: Հիշեցնենք, որ օրերս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը, ըստ որի, սահմանված […]

Հայտնի է հանրաքվեի ՀՀԿ շտաբի պետի անունը

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է  կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը: Վերջինս հանձնարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել հանրաքվեի շտաբերը: Այդ մասին նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Աբրահամյանը մոտ օրերս կձևավորի  շտաբերը: «ՀՀԿ-ն հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին»,- վերահաստատեց Շարմազանովը՝  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի