22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ։ Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմաքաղաքական հաջողությունը, խաղաղության գործընթացի նախաձեռնող է դառնում՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վերսկսելով։ Թուրքիան հետևողականորեն իրականացնում է իր պանթյուրքիստական ռազմավարությունը՝ խորացնելով դիրքերը տարածաշրջանում և ամրապնդելով համագործակցությունը ԱՄՆ-ի,ՌԴ-ի և այլ գերտերությունների հետ՝ բարձրացնելով երկկողմ վստահության մակարդակը։ […]

Բնապահպանությունը սկսվում է որոշումներից, ոչ թե սին խոսքերից․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, Շատ հաճախ մենք խոսում ենք Երևանի էկոլոգիական աղետի մասին, և դուք հաճախ հարցնում եք՝ ինչպե՞ս կարելի է լուծել այս խորացող խնդիրը։ Ուզում եմ ներկայացնել ձեզ իմ պատկերացումները՝ շատ պարզ ծրագիր, որը իրենից ներկայացնում է Երևանի էկոլոգիական վերածննդի ճանապարհային քարտեզը՝ հիմնված քաղաքական, ռազմավարական և […]

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։ 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր: Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին  ստորագրել զինադադար: Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն […]

Ուղիղ 25 տարի առաջ ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուղիղ 25 տարի առաջ ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ: Մարգարյանը վարչապետի պաշտոնում աշխատեց մինչև իր մահը՝ 2007-ի մարտի 25-ը, պատմության մեջ մնալով ամենաերկարակյաց ու արդյունավետ աշխատած կառավարության ղեկավարը»:

Իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում: Առաջին, ինչու՞ է ձգձգվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատում իրականացնելու վերաբերյալ, երբ 3-4 ամիս առաջ այդ հարցում համատեղ հայտարարություն է եղել: Երկրորդ, ինչու՞ է Ադրբեջանը մեկ ամիս շարունակ, համակարգված խախտում […]

Ադրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի տեղ լրահոսում հանդիպեցի, որ Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է։ Իրականում մենք շատ քիչ բան գիտենք ադրբեջանական բանտերում գտնվող անձանց ու նրանց իրական վիճակի մասին: Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ որոշ մարդկանց կադրերով, տեսանյութերում տեսնում ենք, […]

Մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ Հայաստանը շարժվում էր արժանապատիվ խաղաղության և պատերազմների չեզոքացման ճանապարհով․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլն այսօր գրել է. «…ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ ւ է խաղաղություն»։ Ներքինից՝ միայն արկածախնդիր խելապակասներն ու դավադրություններ հյուսող ավանտյուրիստներն են պատերազմ սադրելու մասին մտածում: Արտաքինից՝ միայն ՔՊ-ին իշխանության պահելու հարցում շահագրգիռ ուժերը: Փաստն […]

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Մեկ ամիս է օդում հարցադրում է կախված` ի՞նչ է ուզում Ադրբեջանը և ինչու՞ է անընդհատ թիրախավորում խաղաղ բնակավայրերը: Թեև իշխանությունը ժլատություն է անում` ներկայացնելու հատկապես Խնածախ-Խոզնավար հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն դրանից իրադրությունը միայն առավել վտանգավոր բնույթ է ստանում: Իշխանությունը մի բան շատ […]

Ե՞րբ, որ թվականից խելքներս գլուխներս կհավաքենք․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսնես եւս քանի հարյուր տարի մենք  կապրենք կորուսյալ հայրենիքի ցավը, կարոտը, ամոթը,  կսկիծը։ Տեսնես  եւս քանի պատառիկ  կկորցնենք, կուրանանք, կմսխենք։ Վերջապես՝ տեսնես ե՞րբ, որ թվականից խելքներս գլուխներս կհավաքենք, ողբի ու որբի հայրենիքից  կրկին կվերածվենք հաղթանակի եւ արժանապատվության հայրենիքի, ինչպես դա արեցինք Շուշին, Արցախն ազատագրելով, ե՞րբ  […]

Նիկոլի խոսքում ամեն ինչ կար, բացի լուծումներից. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի  անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության այսօրվա նիստը, որը տևեց 106 րոպե, կարելի է բնորոշել միանգամից մի քանի տերմինով՝ ֆինանսական փակուղի, ինստիտուցիոնալ քայքայում և ռեֆլեքսային ճգնաժամ։ Մի ամբողջ 40 րոպե Նիկոլը խոսում էր «կառավարության ինստիտուցիոնալ թերություններից»՝ անկարողությունից, կոնֆորմիզմից, որոշումների հետևից չընկնելուց։ Շարունակում էր պնդել, թե «սա նույն իշխանությունը չի, պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի