Սերժ Սարգսյանն անելիք ունի. Ռուստամյան
ՀՅԴ-ը պատրաստ է նախագահ Սերժ Սարգսյանից բացի այլ անուններ քննարկել վարչապետի պաշտոնի համար: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ վարչապետ առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ինն է, իրենց պիտի ներկայացվի քննարկման համար: «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջադրի ՀՀԿ-ը: Այդ հարցը գտնվում է հանրապետականների դաշտում, իրենք պիտի որոշեն, թեկնածուին առաջադրեն»: […]





































