22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարտի մեկը մի շարք գործողությունների տրամաբանական շարունակությունն էր. Հրանուշ Խառատյան /տեսանյութ/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ այս պահին  իրավական գործընթացում առաջնայինը դարձել է մարտի մեկի խնդիրը: Վերջինս նկատեց՝ հիմա հնչում են կարծիքներ, որ հասարակությունը պատանդ է մարտի մեկի գործին:

« Մարտի մեկը մի եզակի բան չէր, այն մի շարք գործողությունների տրամաբանական շարունակությունն էր և իր էությամբ հասունացած էր, մարտի մեկը  շատ երևույթներ մոտեցրեց՝ այդ թվում նաև «Սասնա ծռերի» գործողությունները »,-ասաց  Խառատյանը:

Վերջինս  ընդգծեց՝ մարտի մեկից հետո զանազան տեսակի պատիժների ենթարկվեցին շատ անմեղ մադիկ, և դրանից պարզ դարձավ, որ  իշխանության կողմից կատարված գործողությունները ավտորիտար ռեժիմի բռնապետության տանող երևույթ էին:

« Տխուր է, որ միայն մարտի մեկն է առանցքային դիտվում, բայց ես խորապես համոզված եմ, որ եղել են տարբեր տրամաչափերի մարտի մեկեր, այդ թվում նաև ինսունվեց թվականի դեպքերը, ԱԺ դահլիճում պատգամավոր ծեծելը տրամաբանական շարունակությունն էին երբևէ քաղաքական և իրավական լուծում չստացած գործողությունների շարքի»,-ասաց նա:

Խառատյանը շեշտեց՝ այդ երևույթները պետք է պատասխան ստանան, որ հասկանանք թե ուր ենք ուզում գնալ:

Ավելին` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ