ԵՊՀ ռեկտորը՝ իր հրաժարականի պահանջից
ԵՊՀ ռեսթարթ նախաձեռնությունը շարունակում է պահանջել ռեկտորի՝ Արամ Սիմոնյանի հրաժարականը: Վերջինս Henaran.am-ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական ներկայացնել: «Մենք իրավական պետությունում ենք ապրում, ես էլ ընտրված ռեկտոր եմ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»,-ասաց Սիմոնյանը: Հիշեցնենք, որ վաղը հնարավոր է դասադուլ լինի ԵՊՀ-ում ռեկտորի հրաժարականի պահանջով:





































