23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բահերով կռվող սոված զինվորների, բաքերում ջրով լիցքավորված տանկերի, ՍՕՍ էջերով տարածվող «նահանջների» հրամանների մասին միֆերի սկզբնաղբյուրը

Այսօր առավոտվանից սորոսականները տարբեր ուղղություններով քարոզչական գրոհ էին իրականացնում ապրիլյան քառօրյա պատերազմի խորհրդանիշների դեմ: Նախ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը իրենց հավաքում մի քանի անգամ ակնարկեց, որ ապրիլյան պատերազմի պատճառը իբր բանակային կոռուպցիան էր:

Արդեն երեք տարի շրջանառվող այս թեզը առ այս պահը որևէ բացահայտ շահառու չուներ ու կարելի է ասել առաջին անգամ ի հայտ եկավ բահերով թշնամու դեմ կռվող սոված զինվորների, դիզելային վառելիքի փոխարեն բաքերում ջրով լիցքավորված տանկերի, տարատեսակ ՍՕՍ էջերով տարածվող «նահանջների» հրամանների մասին միֆերի սկզբնաղբյուրը… Սա անշուշտ արդեն լավ է՝ մարդիկ թեկուզ երեք տարի անց կարող են ծանոթանալ իրենց մոլորության մեջ գցող և պատերազմի ամենաթեժ օրերին ապատեղեկատվություն տարածելով թշնամու օգտին աշխատողներին:

Օրվա երկրորդ կեսին սոցցանցերով տարածվեց հասարակությանը հայտնի մյուս սորոսականի՝ Լառա Ահարոնյանի գրառումը, որտեղ տիկինը ի լուր աշխարհի հայտարում էր, որ ամաչում է ապրիլյանի օրերի համար ու այն որ այդ օրերին ունեցել ենք 18-20 տարեկան հերոսներ դա խաբեություն է: Հիշեցնեմ, որ տիկին Լառան իշխող քաղաքական ուժի`ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչներից է՝ հիմնադիրներից…

Ավելի ուշ տարածվեց հակառակորդ երկրի «խաղաղասեր» ղեկավարի խոսքը, որում նա սպառնում էր մեր երկրին նոր ապրիլյանով:

Ես իմ ներսում վերջնական որոշումս կայացրել եմ: Իմ պայքարը անզիջում է: Իմ պատերազմը արդեն վաղուց տեղափոխվել է մայրաքաղաքի փողոցներ: Այս պայքարում գերիներ չեմ վերցնում ու չեմ խնայում որևէ մեկին… 
Հանգիստ ննջեք ձեր շիրիմներում տղերք ջան, Էս դիրքը զիջողի ոչ միայն մերը… այլ նաև բոլոր տնեցիները իրար ձեռք բռնած ու խառը հերթականությամբ…
#Սորոսի_վաստակներ

Նարեկ Մալյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ