Եւս մեկ հոգեւորական կարգալույծ է հռչակվել
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հմայակ աբեղա Սահակյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Հմայակի կողմից ներկայացված դիմումը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը եւ կկոչվի իր ավազանի անունով` Աշոտ Սահակյան: