06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին. Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման […]

Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ինչու է Աստված ուշացնում

Աստված երբեմն ուշացնում է տալ մարդկանց խնդրածը, որպեսզի պարգևների հարգը լավ իմանան և ինչ որ առնում են, չկորցնեն, քանզի մարդիկ սովոր են անաշխատ ստացած բարիքներն անհոգությամբ կորցնել:  Երբեմն էլ ուշացնում է, որպեսզի խնդրողներին առավել արիացնի աղոթքի ջանքերի մեջ և գերագույն պարգևների արժանացնի: Իսկ երբեմն արագորեն շնորհում է, որպեսզի կարճամտությամբ վհատվելով՝ չհուսալքվեն:  Պողոս պատրիարք Ադրանուպոլսեցի

Ինչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կտրվի ձեզ

Քո դիմաց ծունկի եկած` ամբողջ սրտով աղաչում ենք և գթությունդ հայցում, բարերար և բազումողորմ Աստված: Ինչպես Քո ծառաներին խոստացար` ասելով. «Ինչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կտրվի ձեզ», այս պահին շնորհի՛ր և իրենց բարի կատարման հասցրու Քեզ հավատացողներիս խնդրանքները, որովհետեւ Քե՛զ ենք ապավինել: Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով` երկնքի անպատմելի […]

Աստծո գոյությունն ապացուցելը իրականում սրբապղծություն է

«Աստված կա: Մեզ պետք չէ դա ապացուցել: Աստծո գոյությունն ապացուցելը իրականում սրբապղծություն է, իսկ հերքելը՝ անմտություն: Աստված ապրում է ողջ մարդկության խղճմտանքի եւ գիտակցության մեջ: Նա իր գոյությունն արդեն ապացուցել է Տիեզերքում եւ բնության մեջ: Աստծո գոյությունը հերքելը աստղերով առլեցուն երկնքի տակ, թանկանգին մարդկանց շիրիմների մոտ կամ խոշտանգվող նահատակի երանելի մահվան պահին կարող է միայն […]

Մեր երկնային Հայրն ուզում է, որ այսպիսին լինենք

Բնավորության այսպիսի գծերը կարծես թե այնքան էլ մոդայիկ չեն այսօր այս աշխարհի չափանիշներով, սակայն հիշեք, որ իրականում սա թագավորական էության բնավորություն է, որը մեր Երկնային Հայրն ուզում է կերտել մեր մեջ, որպեսզի կարողանանք այսպիսի էությամբ մտնել Նրա Արքայություն… Ահա թե ինչպիսի պատվերներ և խոստումներ կան Սուրբ Գրքում այդ գծերից յուրաքանչյուրի մասին. Սեր -«Սա է իմ […]

Քանի դեռ ժամանակ կա

Շտապի՛ր, եղբա՛յր, քանի դեռ ժամանակ կա, քո ամբողջ սրտով սիրի՛ր Աստծուն, ինչպես որ Նա քեզ սիրեց: Դարձի՛ր Աստծո տաճար, և բարձյալը կբնակվի քո մեջ, քանի որ այն հոգին, որն իր մեջ ունի Աստծուն, Աստծո սուրբ տաճարն է դառնում: Քանի որ երբ Աստված բնակվում է քո մեջ, երկնային հրեշտակները ցնծում են և միշտ շտապում պատվել: Հրեշտակները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված