26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

«Ես մանուկն եմ այն վիրավոր՝ ձեռքով կառչած քո տապանից…»/վիդեո/

Աստծու գործերն անքննելի են ու երկնային դատաստանը երբեք չի ուշանում: Աստվածայինի ու մարդեղենի արանքում միշտ կանգնած է հավատքը: Բանաստեղծություն ծնելու համար էլ աստվածային շնորհ է հարկավոր: Խաչիկ Մանուկյանը այդ շնորհյալներից է: Ջրհեղեղի ու տապանի արանքում խեղդվող մանկան ճիչն ու հավատի եզակիորեն կիսաբողոք աղոթքը բանաստեղծին ավելի է մերձեցնում Աստծուն: -Նոյ, ի՞նչ տեսակ մարդ ես եղել Որ […]

Խնդրենք Տիրոջը

Բարի լույս և խաղաղ օր Հայոց աշխարհին: Մեր աղոթքներում խնդրենք Տիրոջը, որ անփորձանք և խաղաղ պահի մեր երկրի սահմանները, ապավեն լինի Հայոց բանակի ամեն մի զինվորին, հայրենյաց պաշտպանների բազկին ուժ և կարողություն տա… Ամենահաղթ Խաչը իր տեսանելի զորությամբ ամրացնի մեր սահմաններն ու դիրքերը … Ամէն: Դեպի Լույս ֆեյսբուքյան հանրագրից

Միայն Աստված գիտե, թե ինչ է սպասվում ինձ

«Թե ինչ է կատարվել ինձ հետ, միայն Աստծուն ու ինձ է հայտնի, և հիմա միայն Աստված գիտե, թե ինչ է իրականում կատարվում ինձ հետ, և թե ինչ է ինձ սպասվում»: Գյոթեն նրա մասին գրում է. «Կլոպշտոկը դաստիարակվել է Աստվածաշնչով և իր բովանդակ զորությունը քաղելով այդ Աղբյուրից՝ ապրել է հինկտակարանյան նահապետների և մարգարեների հետ ճիշտ այնպես, ինչպես […]

Աղանդավորները սահմանի՞ն /վիդեո/

«Ժողովուրդը շատ զգայուն է նման հարցերում ու մենք էլ մեր ծառայության մեջ ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային գյուղերում աղանդավորների հոգեւորսության դեպքերին,  ասաց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Ինչո՞ւ Աստված ձեզ չի բացում իր գաղտնիքները

Մի վանահայր գիշերեց անապատի վանքից մի ծերի մոտ: Տեսնելով ծերի և նրա աշակերտների ճգնողական վարքը հարցրեց. – Դուք ունեք որևէ հայտնություն Աստծուց: – Չունենք,- պատասխանում է ծերը: Այնժամ վանահայրն ասաց. – Մենք անցկացնում ենք ոչ այդքան երկար աղոթակարգ, ինչպես դուք, բայց Աստված բացում է մեզ համար բոլոր գաղտնիքները: Դուք այդպիսի հսկմամբ, պահեցողությամբ և լռակյացությամբ սխրանք եք […]

Վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Այնուհետև վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը, որը կառուցվել է սփյուռքահայ բարերարներ Հայկ և Էլզա Թիթիզյանների ֆինանսավորմամբ: Կենտրոնը […]

Փառքդ շատ, Տեր Աստված

Մի քանի տարի անընդմեջ շարունակվող լարվածությունը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և Էջմիածնի կաթողիկոսարանի միջեւ կարծես թե մեղմվում է: Դեռևս 2013 թ-ին Երուսաղեմի նորընտիր պատրիարքը մեղադրական նամակ էր հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին` տարակուսանք հայտնելով Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականի առնչությամբ և նշել, թե տարիների հետ համոզվել է, որ Վեհափառին ավելի շատ հետաքրքրում են արտաքինն ու նյութականը: […]

Հայ ժողովրդի ապագան մեր եռամիասնության մեջ է. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված պաշտոնական ճաշին: Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, դիմելով ներկաներին,  մասնավորապես, նշել է. «Այսօր պատմական օր է ամենքիս համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը՝ արարողություն, որը, Հայ Եկեղեցում ընդունված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ: […]

Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տեր

Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տեր. Որդի՛ Աստծո, ընդունի՛ր Քեզ ապավինածիս աղաչանքները: Քո սուրբ և պատվական Խաչի հաղթող զորությամբ պահի՛ր մեզ խաղաղության մեջ: Տե՛ր պահպանի՛ր մեզ օր ու գիշեր և Քո մարդասիրությամբ հիշի՛ր մեզ և ողորմի՛ր. Ամեն: (Աղբյուրը՝ Հավատամք)

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի