10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Աղանդավորները սահմանի՞ն /վիդեո/

«Ժողովուրդը շատ զգայուն է նման հարցերում ու մենք էլ մեր ծառայության մեջ ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային գյուղերում աղանդավորների հոգեւորսության դեպքերին,  ասաց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Ինչո՞ւ Աստված ձեզ չի բացում իր գաղտնիքները

Մի վանահայր գիշերեց անապատի վանքից մի ծերի մոտ: Տեսնելով ծերի և նրա աշակերտների ճգնողական վարքը հարցրեց. – Դուք ունեք որևէ հայտնություն Աստծուց: – Չունենք,- պատասխանում է ծերը: Այնժամ վանահայրն ասաց. – Մենք անցկացնում ենք ոչ այդքան երկար աղոթակարգ, ինչպես դուք, բայց Աստված բացում է մեզ համար բոլոր գաղտնիքները: Դուք այդպիսի հսկմամբ, պահեցողությամբ և լռակյացությամբ սխրանք եք […]

Վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Այնուհետև վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը, որը կառուցվել է սփյուռքահայ բարերարներ Հայկ և Էլզա Թիթիզյանների ֆինանսավորմամբ: Կենտրոնը […]

Փառքդ շատ, Տեր Աստված

Մի քանի տարի անընդմեջ շարունակվող լարվածությունը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և Էջմիածնի կաթողիկոսարանի միջեւ կարծես թե մեղմվում է: Դեռևս 2013 թ-ին Երուսաղեմի նորընտիր պատրիարքը մեղադրական նամակ էր հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին` տարակուսանք հայտնելով Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականի առնչությամբ և նշել, թե տարիների հետ համոզվել է, որ Վեհափառին ավելի շատ հետաքրքրում են արտաքինն ու նյութականը: […]

Հայ ժողովրդի ապագան մեր եռամիասնության մեջ է. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված պաշտոնական ճաշին: Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, դիմելով ներկաներին,  մասնավորապես, նշել է. «Այսօր պատմական օր է ամենքիս համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը՝ արարողություն, որը, Հայ Եկեղեցում ընդունված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ: […]

Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տեր

Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տեր. Որդի՛ Աստծո, ընդունի՛ր Քեզ ապավինածիս աղաչանքները: Քո սուրբ և պատվական Խաչի հաղթող զորությամբ պահի՛ր մեզ խաղաղության մեջ: Տե՛ր պահպանի՛ր մեզ օր ու գիշեր և Քո մարդասիրությամբ հիշի՛ր մեզ և ողորմի՛ր. Ամեն: (Աղբյուրը՝ Հավատամք)

Օրհնվեց 21-րդ դարի երրորդ Մյուռոնը և կոչվեց «Հաղթության» Մյուռոն /Ֆոտո/

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Մյուռոնօրհնության սուրբ արարողությունը: Մյուռոնօրհնեքի եկեղեցական ծեսը կատարվում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոցի ձեռամբ, ով կաթողիկոս ընտրվելուց ի վեր արդեն 3-րդ անգամ էր Մյուռոնօրհնության կարգ կատարում: Նշենք, որ արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ […]

«Սրբազան մյուռոնով՝ միացե՜ք, եղբայրացե’ք». Մայր Աթոռում վաղը Մյուռնօրհնեք կլինի

Վաղը նշանակալի օր է Հայ Առաքելական եկեղեցու համար. հերթական անգամ պետք է տեղի ունենա մյուռոնօրհնության կարևորագույն արարողությունը: Մյուռոնը քրիստոնեական բոլոր ուղղափառ եկեղեցիներում օծման համար սրբազան բուրավետ յուղ է, որ կաթողիկոսի օրհնությամբ ու ձեռքով պատրաստվում է ձիթապտղի յուղից, որին խառնվում է բալասան և 40տեսակի հոտավետ ծաղիկներ, փայտեր ու բույսեր: Մյուռոնով մկրտվելը` սրբությամբ օծվելն է: Իսկ այս նյութի իմաստը խորախորհուրդ և էապես հրաշալի […]

Նախագահը երջանկահիշատակ կաթողիկոսին պարգևատրել է հետմահու

Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է նախագահականը Նիստը հրավիրվել էր ընդլայնված կազմով՝ պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են եղել տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ: Նիստի սկզբում, Նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի