15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սրբազան մյուռոնով՝ միացե՜ք, եղբայրացե’ք». Մայր Աթոռում վաղը Մյուռնօրհնեք կլինի

Վաղը նշանակալի օր է Հայ Առաքելական եկեղեցու համար. հերթական անգամ պետք է տեղի ունենա մյուռոնօրհնության կարևորագույն արարողությունը: Մյուռոնը քրիստոնեական բոլոր ուղղափառ եկեղեցիներում օծման համար սրբազան բուրավետ յուղ է, որ կաթողիկոսի օրհնությամբ ու ձեռքով պատրաստվում է ձիթապտղի յուղից, որին խառնվում է բալասան և 40տեսակի հոտավետ ծաղիկներ, փայտեր ու բույսեր: Մյուռոնով մկրտվելը` սրբությամբ օծվելն է: Իսկ այս նյութի իմաստը խորախորհուրդ և էապես հրաշալի մեկնաբանություն ունի, քանզի երկբայական փութով չի փոխում իր տեղը և ոչ էլ նենգությամբ լքում բնակատեղին, որովհետև այն չի մաքրվում օճառով և ոչ էլ ընդդիմակա մի բանով արտաքսվում: Քանզի ինչ որ է` գույնի որակն անփոփոխ է և անհրաժեշտ մարմնի էության համար:

Ահա Վազգեն Վեհափառի խոսքից մի հատված, որ ասվել է Անկախության առաջին մյուռոնօրհնության արարողության ժամանակ. «Հայեր, հոգևոր զաւակներ Մեր, այս սրբազան միւռոնով՝ միացէ՜ք, եղբայրացէ’ք, եղէք մէ’կ կամք, եղէք մէ’կ ուրախութիւն, եղէք մէ’կ ցաւ: Եղէք մէ´կ ազգ, մէ’կ ընտանիք, մէ´կ ժայռացած երդում և հաւատացէք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ էջմիածնի օրհնութեան ներքոյ:

«Քանզի ո՛վ է մեր յոյս, կամ խնդութիւն կամ պսակ պարծանաց մերոց, եթէ ոչ դուք ժողովուրդ մեր, առաջի Տեռան մերոյ Յիսուսի Քրիստոսի ի նորա գալստեանն: Զի դուք էք փառք մեր և խնդութիւն» (Ա . Թեսաղ.Բ. 19— 2 0 ):
Այժմ և միշտ, ամէն»»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ