Ինչո՞ւ Աստված ձեզ չի բացում իր գաղտնիքները
Մի վանահայր գիշերեց անապատի վանքից մի ծերի մոտ:
Տեսնելով ծերի և նրա աշակերտների ճգնողական վարքը հարցրեց.
– Դուք ունեք որևէ հայտնություն Աստծուց:
– Չունենք,- պատասխանում է ծերը:
Այնժամ վանահայրն ասաց.
– Մենք անցկացնում ենք ոչ այդքան երկար աղոթակարգ, ինչպես դուք, բայց Աստված բացում է մեզ համար բոլոր գաղտնիքները: Դուք այդպիսի հսկմամբ, պահեցողությամբ և լռակյացությամբ սխրանք եք կատարում և դեռ ասում եք, որ Աստված ոչ մի գաղտնիք չի բացում ձեզ: Դա նրանից է, որ դուք ձեր սրտերի մեջ ընդունում եք մեղավոր մտքեր, որոնք հեռացնում են ձեզ Աստծուց, և Աստված ձեզ չի բացում իր գաղտնիքները:
Հայրերը լսելով այս, զարմացան և միմյանց ասացին. «Այո, պիղծ մտքերը հեռացնում են Աստծուց»:
Հարանց Վարք