12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք եւ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չարաչքից ու չար լեզվից, սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամեն:

Ամենախնամ Տէր, քո սուրբ երկյուղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաոր բաների. և իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու. և իմ բերանին՝ սուտ չխոսելու. և իմ սրտին՝ չարություն չխորհելու. և իմ ձեռքերին՝ անիրավութիւն չգործելու. և իմ ոտքերին՝ ապորինի ճանապարհ չգնալու: Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատուիրանների համաձայն, և ողորմիր քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ