06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ինչպես է Հիսուս Քրիստոսը հարություն տալու մեզ

Այսօր հիշատակն է Ղազարոսի՝ Քրիստոսի սիրելի բարեկամի, ում Տերը մահվանից չորս օր հետո գերեզմանից հարություն տվեց: Եկեղեցին այն նշում է «Տիրոջ մուտքը Երուսաղեմ» տոնին նախորդող շաբաթ օրը: Սակայն սա այն օրը չէ, երբ Տերը կանչեց Ղազարոսին մեռելների միջից ու հարություն տվեց: Ղազարոսի հարությունը դրանից տասնհինգ օր առաջ էր եղել՝ այն բանից հետո, երբ Տերը, խույս […]

Քրիստոնեությունը հանդուրժո՞ւմ է աստղագուշակությունը և երազների մեկնությունը

Քրիստոնեական ուսմունքում ընդհանրապես անհանդուրժելի են և աստղագուշակությունը, և երազների մեկնությունը: Երկուսն էլ խիստ մերժելի են: Աստվածաշնչում գրված է` Աստված մերժում է գուշակությունը և ասում, որ ով գուշակությամբ է զբաղվում, պիղծ է Աստծո առջև; Եզնիկ Կողբացին էլ աստղագուշակությանը դեմ էր և ասում էր, որ եթե աստղերը մարդու ճակատագիրը կանխորոշում են, նշանակում է՝ մարդ որևէ գործ չպետք […]

Երբ պետք է երեխային եկեղեցի տանել

Յուրաքանչյուր ծնողի նվիրական նպատակն իր երեխային առաքինի, ազնիվ, բարի ու խելացի մարդ դարձնելն է: Իսկ ո՞րն է այս ամենին հասնելու ճանապարհը: «Ծնողներ կան` երեխայի դաստիարակության մեջ չափազանց կարևորում են փողի դերը, ցանկանում են, որ նա փողի մեջ մեծանա, և արդեն ենթադրելի է, թե նա ինչ տեսակ զավակ պիտի լինի, և ծնողը վաղ թե ուշ կրելու […]

Ինչու է «Կյանքի խոսք» եկեղեցին համարվում աղանդ /Տեսանյութ/

Շատ մարդիկ վկայում են իրենց կյանքում եղած հրաշքի մասին: Շատ մարդիկ անտեղյակ են և չգիտեն թե ինչով է տարբերվում «Կյանքի խոսք» աղանդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց: Նրանք մերժում են Մյուռոնը: Նրանք մերժում են նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ: Նրանք մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները: Նրանք մերժում են սրբերի […]

Ի՞նչ տարբերություն Հայ և Ռուս Եկեղեցիների միջև։

Մենք Ռուս Եկեղեցու հետ ունենք տարաձայնություններ ոչ այնքան քրիստոսաբանական հարցերում, այլ ավելի շատ դրանցից բխած հոգևոր արարողությունների մեջ: Սրանց պետք է ավելացնենք նաև եկեղեցական օրացույցների միջև տարբերությունները, որոշ տոների և պահոց օրերի տարբերությունները և այլն։ Տարբերությունը ի սկզբանե կար, և խնդիրը Եկեղեցու հիմնադրման մեջ է։ Բոլորիս հայտնի է, որ Հայ Եկեղեցու ծագումը մ. թ. առաջին […]

Առողջացման աղոթք

Ե՛կ, Տեր, ի տեսություն իմ հիվանդացյալ հոգուն, դի՛ր Քո ձեռքը իմ վրա և բժշկի՛ր՝ ասելով «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ կյանքի արդարության ճանապարհով». Տե՛ր Աստված մեր, Քո ժողովրդից փարատի՛ր ցավերը և բժշկիր հիվանդությունները, և շնորհի՛ր բոլորին կատարյալ առողջություն Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով մարդկանց տկարությունները Քո վրա վերցրիր և դատապարտեցիր կյանքի ու փրկության թշնամուն: […]

Պլաստիկ վիրահատությամբ անարգո՞ւմ ենք Աստծո պատկերը

Մարդիկ հաճախ մտածում են, թե արդյո՞ք պլաստիկ վիրահատությունն ու առողջական վիրահատությունների դիմելը նույն հարթակի վրա չեն գտնվում: Չէ որ առաջին հայացքից պլաստիկ վիրահատությամբ անարգում ենք Աստծո պատկերը, իսկ առողջական վիրահատությունների պատճառով Աստծո բարի կամքին դեմ չե՞նք գնում: Եթե Աստված է այդպես կամեցել, մենք միջամտում ենք Աստծո գործերին բժշկման ճանապարհով։ Պետք է հիշել, որ յուրաքանչյուր պարագայում […]

Գուշակի կամ թուղթ ու գիր բացողի մոտ գնալը մե՞ղք է

Այո, գուշակների մոտ գնալը մեղք է մի քանի պատճառներով. Նախ` Աստված մեղք է համարում գուշակություն անելը (տե՛ս` Բ Օրին. 18.10-14): Այսպես` նրանք, ովքեր գուշակությամբ են զբաղվում, խախտում են Տիրոջ պատվիրանը, իսկ նրանք, ովքեր նրանց մոտ են գնում, մասնակից են դառնում մեղքին: Երկուսի համար էլ սահմանված է դատաստան, որովհետև Տերն ասում է, որ եթե կույրը կույրին […]

Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը ոչ էլ ժամը

Արդեն 2000 տարի է, որ աշխարհն ալեկոծվում է վախճանաբանական զանազան գաղափարներից և աշխարհի վախճանի մասին ահաբեկիչ մարգարեություններից, որոնց հեղինակներից (տիբեթյան հոգևորականներ, հնագույն մայաներ, կամ էլ մերօրյա էքստրասենսներ և բազում աղանդներ) և ոչ մեկը հանդես չի գալիս Առաքելական կամ Ուղղափառ Եկեղեցու կողմից: Ավետարանում հստակ նշված է, որ աշխահի վերջի օրվա մասին ոչ ոք չգիտի: Միայն Հայրն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի