20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ինչո՞ւ են քահանաները ծառայում բանակում: Մի՞թե Եկեղեցին պատերազմն օրհնում է:

Բանակը, նախևառաջ քաղաքացիական հասարակությունից տարբերվող յուրահատուկ կառույց է` հիմնված խիստ, անվերապահ հնազանդության վրա: Տիրոջ մոտ եկած հարյուրապետն ասաց Նրան. «…քանի որ ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, և մի ուրիշին, թե՝ ե՛կ, և գալիս է. և իմ ծառային, թե՝ արա՛ այս, և անում […]

Աղոթք հիվանդության ժամանակ

Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրայ և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։ Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։ Դու ես մեր կյանքն ու […]

Փորձիր ապրել պահապան հրեշտակի ներկայությամբ

Փորձիր ապրել պահապան հրեշտակի ներկայությունն ունենալով, և կտեսնես, թե որքան հրաշալի է Աստված կարգավորում ամեն ինչ: Եղիր ավելի ուշադիր և խիստ քո հանդեպ: Մի անհանգստացիր բոլոր կանոնների կատարման առումով: Կատարեցիր` փառք Աստծո: Չես կատարել` ներիր ինձ, Տե´ր: Իրագործիր ամեն ինչ ոչ միայն, ինչպես պահանջված է, այլև քո ֆիզիկական և հոգևոր կարողության ինքնազգացողությամբ: Մեր Փրկիչն է […]

Ինչո՞ւ են մարդիկ տարված միայն գումար վաստակելու, հաճույքները բավարարելու եւ կուշտ ուտելու վրա

Խիստ շատ հոգսերից ու գործերից մարդը մոռանում է, թե ինչի համար է այս աշխարհ եկել: Մարդիկ մոռանում են, որ իրենք երկար չեն մնալու այս աշխարհում:Նյութական ձեռքբերումները, կոչումները, պաշտոնները, այն ամենը, ինչին նրանք հասել են մեծ դժվարությամբ, հարկ կլինի թողնել այստեղ:Այդ դեպքում՝ ինչո՞ւ են մարդիկ իրենց ողջ կարողություններն ուղղում միայն գումար վաստակելու, հաճույքները բավարարելու և կուշտ […]

Աղոթք հաց ուտելուց առաջ

Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս, Որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէ՛ր ի պարգեւս Իւր. Ամէն: Փա՛ռք Քեզ, ո՜վ Տեր, փառք Քեզ, փառա՛ց Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր. և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրիր մեր սրտերը: Այժմ լցրու մեզ Քո Սուրբ Հոգով էլ, որպեսզի Քո առաջ ընդունելի, և ոչ՝ ամոթահար լինենք, քանզի Դու յուրաքանչյուրին […]

Տեր Հիսուս Քրիստոս , բա՛ց սրտիս աչքերը

Տե՛ր Հիսուս Քրիստոս , բա՛ց սրտիս աչքերը՝ լսելու Քո խոսքը, հասկանալու և կամքդ կատարելու, քանզի պանդուխտ եմ ես այս աշխարհում: Մի՛ ծածկիր ինձնից Քո պատգամները, այլ բա՛ց իմ աչքերը, որ հասկանամ օրենքիդ հրաշալիքները, հայտնի՛ր ինձ Քո իմաստության անհայտն ու ծածուկը: Ես Քեզ եմ ապավինում, Աստվա՛ծ իմ, թող Քո մտքի լույսով լուսավորվի նրա իմաստը, որ ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված