Տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահն ուղերձներ է հղում ՀՀ օրվա իշխանություններին, որպեսզի խոստանան՝ ապագայում Արցախի հարցի առնչությամբ ռևանշ չի լինելու։ Հայաստանի իշխանության մի շարք ներկայացուցիչներ տարբեր առիթներով հրապարակային խոստացել և վստահեցրել են՝ ռևանշ չի լինելու, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո ռևանշի մասին մոռանալու են, քանի որ խաղաղության պայմանագիրը հենց դա բացառելու համար է։ 168.am-ի հետ […]
Քրիստոս հստակ կերպով բացահայտեց փրկության պայմանն` ասելով. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ 3.5): Ս. Մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում խորհրդանշում է Ս. Հոգու էջքը մկրտվողի վրա: Անձը ջրի մեջ երեք անգամ ընկղմվելով՝ մկրտվում և Ս. Մյուռոնով դրոշմվելով՝ Սուրբ Հոգու կենդանարար շնորհներն է ստանում։ Սա անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր մարդու […]
Վանքասարից 6 կմ հարավ-արևմուտք, դարձյալ Խաչենագետի աջ ափին փռված է նստակեցության անցած խաշնարածների կողմից Խաչեն – Դորբանդլի կամ Ջինլի անվանումը ստացած գյուղը: Նրանից 1 կմ արևմուտք, խաղողի այգիներով շրջապատված մի բլրաթմբի վրա տարածված գերեզմանոցի կենտրոնում, ամբողջական վիճակով պահպանվում է 1314թ. կառուցված մի դամբարան: Հատակագծում բազմանիստ և սրածայր վեղարով ավարտվող ‹‹քյումբազը›› կառուցված է համակ սրբատաշ դեղնավուն […]
Ֆրանցիսկոս պապը քահանաներին որոշակի հանգամանքներում թույլատրել է օրհնել նույնասեռականների միությունները: Այս թույլտվությունը նշանակալի առաջընթաց է ԼԳԲՏ համայնքի համար: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, որ Եկեղեցու կանոնավոր արարողությունների մաս չպետք է կազմեն այդ միությունները և հավելել է, որ առաջվա պես ամուսնությունը դիտարկում է որպես տղամարդու և կնոջ միություն: Պաշտոնական Վատիկանը հայտարարում է, որ դա պիտի լինի […]
Իմ սրտում, Տեր Աստված իմ, սեր է բորբոքվել մեկի նկատմամբ, ում Դու նույնպես ճանաչում ես ու սիրում։ Շնորհակալություն եմ հայտնում Քեզ այս պարգևի համար, որն հոգիս պարուրում է վառ ուրախությամբ, ինձ դարձնում է Քո նման, Քո, որ Սերն ես, և ինձ ըմբռնել է տալիս կյանքի արժեքը, որ պարգևել ես ինձ։ Օգնիր ինձ չվատնել այս անծայրածիր […]
Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Հին Սխտորաշենի կամ համանուն գյուղատեղիի տարածքում, նշանավոր Սոսենուց արևելք: Դահլիճն ունի միանավ հորինվածք (չափերը՝ 13.7×7× 6մ): Կառուցված է հիմնականում խառն անտաշ կրաքարերով ու կրաշաղախով, որոշ հատվածներում(ներառյալ ներքին կամարները) օգտագործվել են սրբատաշ մշակված-ձևավորված քարեր: Պատերի հաստությունը մինչև 1մ է: Ներկայումս եկեղեցու տանիքը երկկողմանի՝ արևելյան(խորանով հանդերձ) և արևմտյան կողմերից քանդված է: Մուտքը […]
Երբ Աստված ստեղծեց կնոջը, Ադամը, տեսնելով նրան, մարգարեացավ և ասաց. «Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը, պետք է կնոջը միանա, և երկուսը պետք է լինեն մեկ մարմին» (Ծննդ. 2.24): Այս խոսքերը կրկնեց նաև Քրիստոս Նոր Կտակարանում (Մարկ. 10.7-8): Ուրեմն, երկուսի միավորությունը, միաբանությունը, փոխհամաձայնությունն ամուսնության պահպանության և ամրության երաշխիքներից են: Հորն ու մորը […]
Երջանկություն ձեռք բերելու ուղեցույց. 1. Հավատա, սիրիր Տեր Հիսուս Քրիստոսին և վստահիր Նրան քո կյանքն ամբողջությամբ: 2. Զղջա կատարածդ մեղքերի համար և համոզված եղիր, որ դրանք ներվում են հենց այն ժամանակ, երբ խոստովանում ես Բարձրյալին և դրանց այլևս ուշադրություն մի դարձրու մտքիդ մեջ, որպեսզի չկրկնվեն: 3. Ստիպիր քեզ չգործել նույնիսկ ամենաչնչին թվացող մեղք, որը քեզ […]