24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան մասին

Սուրբ Ծնունդը մի տոն է, որն անփոփոխ նշվում է Ամանորի հետ միասին:

Կաթոլիկներն այն նշում են դեկտեմբերի 25-ին, ուղղափառները` հունվարի 7-ին, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում:

1. Տոնածառն իզուր չի դարձել Սուրբ Ծննդյան խորհրդանիշ:

Բանն այն է, որ մշտադալար բույսերը հնագույն ժամանակներից համարվում էին հավերժական կյանքի եւ վերածննդի խորհրդանիշը:

Հեթանոսական երկրպագությունը, ի վերջո, նման բույսերով իրենց տունը զարդարելու ավանդույթ է ձեւավորել:

2. Առաջին սուրբծննդյան շնորհավորական բացիկը պատրաստել է բրիտանացի Հենրի Քոուլը 1843 թվականին:

Դատելով համեմատաբար թարմ վիճակագրությունից, Միացյալ Նահանգներում Սուրբ Ծննդյան նախօրեին ամեն տարի ավելի քան 3,5 մլն. բացիկ է ուղարկվում:

3. Սուրբ Ծնունդին տոնածառ զարդարելու ավանդույթը ծագել է Գերմանիայում 1700 թվականին:

Գերմանացիները, լինելով հնարամիտ մարդիկ, առաջին արհեստական տոնածառերը պատրաստել են սագի փետուրներից:

4. Մ.թ. 320 թվականին Հռոմի եպիսկոպոս Հուլիոս Առաջին պապը դեկտեմբերի 25-ը հայտարարեց Սուրբ Ծնունդը տոնելու օր:

5. XVI դարում Սաքսոնիայում ապակի պատրաստող բանվորները ստեղծեցին տոնածառի առաջին խաղալիքը, որի համար որպես նախատիպ ծառայեց եդեմական խնձորը:

Գունավոր գնդիկների զանգվածային արտադրությունը սկսվեց շատ տարիներ անց, XIX դարի կեսերին:

6. Գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի բուխարու վրա նվերների համար սուրբծննդյան գուլպաներ են կախում:

Այդպիսի ամենամեծ գուլպայի երկարությունը 32,5 մետր է եղել, իսկ լայնությունը` մոտ 15 մետր:

Այն պատրաստվել է Լոնդոնում 2007 թվականի դեկտեմբերի 14-ին:

7. Սուրբ Ծնունդին ընդունված է տոնական սեղան պատրաստել:

Յուրաքանչյուր երկիր այս առիթով իր սեփական ավանդույթներն ունի:

Դանիայում, օրինակ, սուրբծննդյան հիմնական ուտեստներ են համարվում խնձորով տապակած սագը եւ չամիչով բրնձով շիլան:

Շիլան, ի դեպ, գիշերը թողնում են սեղանի վրա, որպեսզի կերակրեն էլֆերին:

8. Կրկին, ըստ վաղեմի ձեւավորված ավանդույթի, Սուրբ Ծնունդի օրն ընդունված է տունը եւ ինքդ քեզ զարդարել կանաչ, ոսկե եւ կարմիր գույներով:

9. Նախկինում շատ եվրոպական երկրներում հավատում էին, որ Սուրբ Ծնունդի 12 օրերի ընթացքում չար ու բարի հոգիները ակտիվ են եղել:

Որոշ ժամանակ անց հոգիները մարմին են ձեռք բերել եւ դարձել էլֆեր:

10. Եվրոպայում Սուրբ Ծննդյան 12 օրերից որեւէ մի օր սուրբծննդյան կոճղ վառելու ավանդույթ կա:

Այս սովորույթը խորհրդանշում է արեւի ցիկլային վերադարձը: Կոճղը կամ դրա ածխացած մասնիկները բերրիության, հաջողության եւ առողջության խորհրդանիշ են համարվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ