25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Մկրտության չորրորդ օրվա խորհուրդը

Այսօր նշվում է սուրբ Աստվածածնի՝ Գաբրիել հրեշտակապետից Ավետման հիշատակությունը։ Արարչագործության չորրորդ օրը աննյութ լույսը միավորվեց արեգակի նյութի հետ ու եղավ մի լույս՝ արեգակի բոլորակ գունդը՝ միանյութ ու միատեսակ։ Եվ միավորումից հետո հավիտյանս հավիտենից հնարավոր չէ դրանք բաժանել միմյանցից: Նույնպես և Բանն Աստված` անեղ Լույսը, ամենամաքուր սուրբ Կույս Մարիամի արգանդում նյութեղեն մարմնին միացավ անբաժանելի, հավիտյան անփոփոխ […]

Ննջեցյալները մեր աղոթքի կարիքն ունեն

Երբ մահանում է մարդը, շատ կարևոր է, որ նրա հարազատները հարկ եղածի հետ միասին չմոռանան նաև ամենակարևորը: Իսկ ո՞րն է այդ կարևորը, ի՞նչ պետք է անեն նրանք մահացածին օգնելու համար: Ըստ եկեղեցու ուղղափառ և բազմադարյան վարդապետության՝ անհրաժեշտ օգնությունը մահացածի համար, նրա համար աղոթելն է: Եվ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ անգամ, հինգ տաղավար […]

Սուրբ Ծննդյան տոնի գլխավոր էությունը

Նա աշխարհ եկավ, ծնունդ առավ սուրբ Կույս Մարիամից, մարդացավ, որպեսզի էլ ավելի մոտենա մեզ, լինի մեր մեջ, մեր կողքին, որպեսզի այլևս երբեք և ոչ ոք չկարողանա ասել, թե Աստված շատ հեռու է, թե Նրան անհար է տեսնել, զգալ, թե Նա տեղ չունի մարդկության կյանքում: Նա դարձավ մեզանից մեկը, անցավ մարդկային կյանքի փուլերով, նորածնից մինչև հասունություն, […]

Հիսուս Քրիստոսի` մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Ճրագալույցի պատճառը

Հույժ գեղեցիկ է Ճրագալույցի օրվա խորհուրդը: Այն նախատոնակն ու կարապետն է պաշտամունքի ութ օրերի, սա էլ միասին վերցրած՝ ինը օր։ Ճրագալույցը նախօրինակն է այն հավիտենության, որն աշխարհի լինելուց էլ առաջ էր: Տոնախմբության ինը օրերը խորհրդանշում են փառաբանությունը հրեշտակների ինը դասերի, որոնք տոնախմբում են մեզ հետ, և մենք՝ նրանց հետ: Եվ դարձյալ այս տոնի ինը օրերը […]

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի առաջին օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Այսօր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնն է, կատարվում է հունվարի 6-ին: Այն ճշմարիտ ավանդությամբ պաշտում է Ս. Եկեղեցին՝ Քրիստոսի առաքյալներից մինչև այսօր: Եվ թե ինչպես՝ եկեղեցու հայրերի գրվածքներում սահմանված է: Նախ ճրագալույցին՝ Հակոբոս Տեառնեղբոր կողմից պատվիրված է, և ապա մյուս օրերի պակասությունը՝ Կյուրեղ Հայրապետի կողմից լրացված: Հայտնի է, որ այս տոնի առաջին […]

Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան մասին

Սուրբ Ծնունդը մի տոն է, որն անփոփոխ նշվում է Ամանորի հետ միասին: Կաթոլիկներն այն նշում են դեկտեմբերի 25-ին, ուղղափառները` հունվարի 7-ին, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում: 1. Տոնածառն իզուր չի դարձել Սուրբ Ծննդյան խորհրդանիշ: Բանն այն է, որ մշտադալար բույսերը հնագույն ժամանակներից համարվում էին հավերժական կյանքի եւ վերածննդի խորհրդանիշը: Հեթանոսական […]

Հիսուս Քրիստոսի` Մեր Աստծո Ծննդյան և Հայտնության ճրագալույցի պատճառը (ըստ Հայսմավուրքի)

Ճրագալույցի օրվա խորհուրդը շատ գեղեցիկ է: Այն նախատոնակ և կարապետն է պաշտամունքի 8 օրերի` բոլորը միասին Սուրբ Ծննդյան տոնի հետ՝ 9 օր: Ճրագալույցի օրը` նմանակ է հավիտենության, որ աշխարհի լինելուց առաջ էր: Տոնախմբության 9 օրերը` օրինակ են հրեշտակների 9 դասերի փառաբանության, որոնք մեզ հետ միասին են տոնում, և մենք` նրանց հետ: Եվ դարձյալ, տոնի 9 […]

Սուրբ Պաիսիոս Աթոսացին երեխաների պահքի մասին

– Հա՛յր, հինգ-վեց տարեկան երեխաները պե՞տք է արդյոք ծոմ պահեն Սուրբ Հաղորդությունից առաջ: – Գոնե Հաղորդություն ստանալու նախորդ օրը երեկոյան նրանք պետք է ձեթով պատրաստված պահոց կերակուր ուտեն: Սակայն այդ հարցը հոգևոր հոր իրավասության ներքո է: Ավելի լավ է, եթե մայրը հոգևոր հորը հարցնի, թե իր երեխան ինչպես պահք պահի, որովհետև փոքրիկի մոտ կարող են […]

Սուրբծննդյան պահք. «Ապաշխարությունն առանց պահքի անհնար է և անպտուղ»

Քրիստոնեության վաղ շրջանում քրիստոնյաները Սուրբ Ծնունդի տոնից առաջ հիսունօրյա պահեցողության շրջան են անցել, որ կոչվել է Հիսնակ: Այն սկսվել է Սուրբծննդյան տոնին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ այս շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծնունդին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի