15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ու դեռ չե՞ք հասկանում

Փարիսեցիները եկան և սկսեցին վիճել Հիսուսի հետ։ Հիսուսին փորձելու համար նրանք մի նշան էին ուզում նրանից՝ հաստատելու համար Աստծուց նրա վկայված լինելը։ Հիսուսը խորը հառաչեց և ասաց. -Այս սերնդի մարդիկ ինչո՞ւ են նշան ուզում. լա՛վ իմացեք, որ ձեզ նշան չի տրվելու։ Ապա թողեց նրանց և նորից նավակ նստելով՝ գնաց լճի դիմացի կողմը։ Աշակերտները, սակայն, մոռացել […]

Զգուշացեք

Եվ այսպես, եղբայրներ, պետք է արտասվել և արցունք թափել նրանց համար, ովքեր հեզություն չունեն իրենց մեջ, այլ դաշինք են կնքում խորամանկության հետ, որովհետև նրանք արժանի են ծանրագույն դատավճռի. Չարագործները շուտով կվերանան (Սաղմ. 36, 9): Մեր Սուրբ Աստված նվաստացնում է խորամանկներին` ասելով. Չար մարդն իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ (Մատթ. 12, 35: Ղուկ 6։45): […]

Երբ է Աստված թողնում մեզ

Գոյություն ունի մեկ արգելք մարդու և Աստծո միջև՝ անվստահությունը։ Ավելի ճիշտ շատ արգելքներ կան, սակայն դրանք հաղթահարելի են, եթե ոչ մարդու համար, ապա՝ Աստծո համար։ Իսկ անվստահությունը անհաղթահարելի է նույնիսկ Աստծո համար, եթե մարդը համառում է։ Աստված կարող է միջամտել մեր կյանքին նույնիսկ մարդու համաձայնությունը հաշվի չառնելով, սակայն Տերն այդպես չի վարվում՝ հարգելով մարդու ազատությունը։ […]

Երբ լուծում փնտրես տագնապներիդ ու չգտնես

Երբ ընկղմվես հոգսերի և նեղությունների մեջ` աղոթի՛ր,  երբ լուծում փնտրես տագնապներիդ ու չգտնես` աղոթի՛ր, երբ կյանքդ կորցնի իր փայլը և աչքերդ լուռ արտասվեն` աղոթի՛ր, Խնդրի՛ր և կտրվի քեզ, փնտրի՛ր և կգտնես, բախի՛ր և կբացվի քո առաջ։ Որովհետև ով խնդրում է ստանում է։ Ով փնտրում է գտնում է։ Եվ ով բախում է՝ բացվում է նրա առաջ։

«Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա» . թեժ կրքեր եկեղեցու շուրջ (տեսանյութ)

ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ որքան էլ հարգում է  նախկին պատգամավոր ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, սակայն վերջինս նախ պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, ապա պետական կրոնին ու եկեղեցուն: «Եթե ինքը տնտեսությունից խոսեր, ես չէի անդրադառնա, որովհետև ես տնտեսագետ չեմ, բայց նա խոսում է պատմական նյութերից ու աղավաղում է փաստերը: Մարդ կա, քրիստոնյա […]

Հենց դուք սկսում եք, Աստված շատացնում է

Ձեր բարի գործերը կշատանան, եթե դուք սկսեք դրանք անել: Օրինակ, կարիքավորներին օգնել զվարությամբ ու սիրով այլ ոչ թէ հարկադրաբար: Երբ դուք սկսում եք կանոնավոր ու բարի գործեր կատարել «Աստված կարող է ամեն շնորհ ՇԱՏԱՑՆԵԼ ձեր մեջ, որպեսզի ամէն ինչում ամենայն ժամ ամենայն բավականություն ստանալով՝ ԱՌԱՏԱՆԱՔ բոլոր բարի գործերում» (Բ.Կր 9:8): Տեսնու՞մ եք: Հենց դուք սկսում […]

Խնդրանքների կատարման աղոթքով

Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։ Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24), այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքներն իրենց բարի կատարմանը հասցրու, քանզի մեր հույսը Դու ես։ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով […]

Աստծու որդի դառնալու միջոցը

Բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Դուք բոլորդ էլ, որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ: Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ստրուկի և ազատ մարդու, ո՛չ էլ արուի և էգի, որովհետև Քրիստոսին միանալով՝ բոլորդ էլ մեկ եղաք: Արդ, եթե Քրիստոսին եք պատկանում, նշանակում է՝ դուք […]

Ինչու է Աստված մեզ ցավ պատճառում

Հիսուսի մոտ բերեցին խուլ ու համր մի մարդու՝ խնդրելով, որ իր ձեռքը դնի նրա վրա։ Հիսուսն ամբոխից հեռու՝ մի կողմ տարավ նրան, մատները դրեց նրա ականջների մեջ, հետո թքեց և դիպավ նրա լեզվին։ Ապա երկինք նայեց, հառաչեց և ասաց. -Եփփաթա՛, որ նշանակում է՝ «Բացվի՛ր»։ Նույն պահին բացվեցին նրա ականջները. լեզուն էլ բացվելով՝ նա սկսեց կանոնավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված