21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Հիշիր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին

Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ մի զինվոր, պատրա՛ստ եղիր նրա նման չարչարվելու։ Զինվորական ծառայություն անողը քաղաքացիական զբաղմունքներից հեռու է մնում՝ իր զորավարի աչքը մտնելու համար։ Նույնպես և մարզիկը մրցանակ ստանալ չի կարող, եթե ընդունված կանոնների համաձայն չմրցի։ Ծանր աշխատանք տանող հողագործը նախ ի՛նքն է արժանի արտի բերքը վայելելու: Հասկացի՛ր, թե ինչ եմ ուզում ասել, որովհետև Տերը […]

Վշտերի մեջ գոհացիր Աստծուց եւ բեռդ կթեթեւանա

«…ՆՐԱՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՔԵԶ ԱԶԱՏԵԼ ԳԱԼԻՔ ԲԱՐԿՈՒԹՅՒՈՆԻՑ ՈՒ ՉՍԱՏԿՈՂ ՈՐԴԵՐԻՑ» Հավատացյալի աղոթքը մեծագույն տառապանք է պատճառում չար ոգիներին: Եթե աղոթում ես ընդդեմ կեղտերի կամ քեզ հետ մարտնչող դևերի, հիշիր ասվածը. »Կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց ու չեմ դառնա, մինչև չսպառեմ նրանց» (Սաղմ. 18:38-39): Սա այդ ժամին կասես մեծ խոնարհությամբ՝ անձդ սպառազինելով հակառակորդի դեմ: Դևերը […]

Հավատացողը գիտի դիմել Կենդանի Աստծուն

«Տրտմությունն ըստ Աստծո ուզածի ապաշխարություն է առաջ բերում փրկության համար» (Բ Կորնթ. 7:10) Երբ մարդը ցավ է ապրում Աստծուց իր խորթացման համար, ցավում է այն չարության համար, որ կա իր և մերձավորների միջև, ծնվում է զղջումը: Բայց զղջումը միայն այդ ցավի ներքին խոր վերապրումը չէ, այլև՝ Աստծուն դիմելը: Յուրաքանչյուրը կարող է տխրել սեփական անձի, հասարակության, […]

Ով Տեր, Դու ներկա ես, շատերը չգիտեն այդ մասին

Ով Տեր, Դու ներկա ես. տկարները գիտեն, որ ներկա ես և մխիթարվում են, իսկ զորավորները դողում են` ներկայությունդ հիշելով: Ուրեմն, «Մեր Տերը ներկա է» բառերը հարուցում են և՛ բերկրանք, և՛ վախ, և՛ մխիթարություն, և՛ դառնություն: Չնայած, որ Դու ներկա ես, շատերը չգիտեն այդ մասին: Ինչպես, օրինակ, Սողոմոն Իմաստունը, երբ ասում է. «Ես դարձա ու տեսա […]

Ինչ է հեզությունը. Քրիստոսը երանի տվեց հեզերին /տեսանյութ/

Հեզ մարդը նա է, ով չի խուսափում կյանքի հակասություններից՝ համբերատար սպասելով խնդիրների լուծմանը: Հեզ մարդը չի փորձում բռնանալ Աստծո վրա՝ նրանից կորզելու այն, ինչ ցանկանում է, այլ ընդունում է Տիրոջ պարգևները, Ով ավելի լավ գիտե մարդու կարիքները: Հեզ մարդը նա է, ով ընդունում է Աստծո ժամանակը և Աստծո գործելակերպը: Հեզությունը, հետևաբար, թուլություն չէ, ընդհակառակը, ներքին, […]

Արեք Տեր Հիսուսի անունով

Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք ու խրատեք միմյանց և սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով ձեր սրտերում շնորհակալությամբ օրհներգեք Աստծուն։ Եվ ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արե՛ք Տեր Հիսուսի անունով՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Հայր Աստծուն։ (Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 3:16-17)

Կգնանք Քրիստոսին հետեւելու, որը բուժման միակ ճանապարհն է

Հիվանդը եթե բժշկի չգնա չի բուժվի: Բայց ավելի վատ է, երբ մարդը չգիտի իր հիվանդության մասին կամ չի ուզում ընդունել որ հիվանդ է: Նա ով առողջ է, կամ իրեն առողջ է համարում բժշկի չի գնում: Երբ մարդն ասում է «ես արդար եմ, ոչ սպանել եմ, ոչ գողացել», այս տեսակ մարդը Քրիստոսի մոտ չի գնա, նույնիսկ […]

Ամեն տեսակ գել ու գազան կարող է մտնել եւ վնասել մեզ. խորհենք գիշերը Աստծո մասին

Զղջալ, չի նշանակում ասել. «Ցավում եմ կատարվածի համար»: Քննիր անցյալդ, և կհասկանաս Աստծո ողորմածությունը: Իմ լավ բարեկամ, եթե դու Աստվածաշունչ չես կարդացել և տեղյակ չես նրա բովանդակությանը, ապա վստահ եմ, որ դու քաջատեղյակ ես քո սեփական կյանքի բովանդակությանը: Մի պահ հետ նայիր անցած կյանքիդ, մտաբերիր բոլոր մանրամասներն ու գաղտնիքները և այն բոլոր «չի կարելիները», որ […]

Քնելուց առաջ խորհենք մի պարզ բանի մասին, որ պատահում է բոլորիս հետ

Այսօր խորհենք մի պարզ բանի մասին, որ պատահում է բոլորիս հետ: Ես չեմ կարող դատել որևէ մեկին շատ պարզ պատճառով: Եթե Աստված Իր մի շողը չգցեր ու ինձ`բազմավրեպիս խավարի մեջ չգտներ, ես մինչև հիմա այնտեղ էլ կմնայի: Որովհետև եղծանելի մարմինը առանց Աստծո օգնության և միջամտությամբ չի կարող վեր բարձրանա, բայց վար` ինչքան ուզեք: Մարդու մտածումները […]

Ով է Սուրբ Հոգին

« Սուրբ Հոգին կենագործում, սրբագործում, փոխակերպում, աստվածացնում է. Նա սիրո զորությունն է, որ միշտ ստեղծում է, միշտ նորոգում. աստվածային Հուրն է, որ դրսից ու ներսից պատում է բոլոր արարածներին, և հատկապես՝ հավատավորների սրտերը »։ Մայր Աննա Մարիա Քանոպի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի