16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Աստուծո Արքայության մեջ մտնելը ձեռք է բերվում ուժով

Աստված մեզ կոչում է շարժման: Քրիստոսին հետևելը շարժում է: Ապաշխարությունը շարժում է, գործ է: Աստուծո Արքայության մեջ մտնելը շարժում է ու այն ձեռք է բերվում ուժով (Մթ. 11:12), որպեսզի Աստուծո հետ ապրենք: Մարդու համար չկա ավելի բարձր երազ, քան ապրել Աստուծո հետ: Դրանից այն կողմ մտածելու տեղ չկա: Միգուցե դուք ուրախ չեք ձեր ներկա իրականության […]

Այդ կինը կկործանի ամուսնուն

Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է: Ինչպես փայտի համար վնասակար է որդը, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի ամուսնուն:  Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, մինչդեռ անարգանքի աթոռ է իրավունքն ատող կինը:  Ինչպես ոսկե գինդը խոզի դնչին, նույնպես էլ գեղեցկությունը չարաբարո կնոջ համար: Առակաց 11:22, 12:4, 

Մեր կյանքի դժվարություններից միշտ էլ առիթ կա բողոքելու

Մեր կյանքի դժվարություններից միշտ էլ առիթ կա բողոքելու։ Սակայն կարելի է բողոքելու փոխարեն պարզապես պայքարել։ Պարտադիր չէ, որ դժվարություններն անպայման խոչընդոտներ լինեն: Ընդհակառակը, դրանք խնդիրներ են, որոնք լուծելու համար արժե ապրել: Այս դեպքում մեր պայքարը պարարտ հող է Տիրոջ իմաստության և մարդու բանականության համագործակցության համար։ Մարդն իրավունք ունի, դեռ ավելին, պարտավոր է դիմագրավել այդ խնդիրներին։ […]

Ոչինչ մի ընդունեցեք իբրև ճշմարտություն

Ոչինչ մի՛ ընդունեցեք իբրև ճշմարտություն, եթե այն զուրկ է Սիրուց։ Եվ ոչինչ մի՛ ընդունեցեք իբրև սեր, եթե այն զուրկ է Ճշմարտությունից։ Մեկն առանց մյուսի դառնում է կործանարար կեղծիք։ Սրբուհի Էդիթ Շթայն (վանական անունով՝ Սբ. Թերեզա Բենեդիկտա Խաչ, 1891-1942, սպանվել է նացիստների կողմից Աուշվիթցում):

Վաշինգտոնում Աստվածաշնչի թանգարան է բացվել /տեսանյութ/

Աստվածաշունչն աշխարհի առավել վաճառվող գիրքն է, սակայն, Սուրբ գիրքն ունի բազմաթիվ մեկնաբանություններ: Վաշինգտոնի կենտրոնում բացվել է 500 միլիոն դոլարի չափով մասնավոր նվիրատվությունների միջոցով կառուցված Աստվածաշնչի հսկայական թանգարանը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Միայն թե չառաջնորդվենք մոդայիկ դատողության չափանիշներով

Գիշերը խաղաղ էր, լուսաբացը պայծառ: Շնորհակալ ենք Աստծո մեծ համբերության համար, որ ամեն օր սպասում է մեր սրտի զղջմանը: Ասում են աշխարհի փրկության ծրագիրը կատարվում է մարդու սրտում: Միայն թե մենք չառաջնորդվենք մոդայիկ դատողության չափանիշներով:

Սովորություն դարձրու՝ երկինք նայել

Երբ Տեր Հիսուսը 5000-ին էր կերակրում, հացը վերցնելով «նայեց դեպի երկինք, օրհնեց» նոր կտրեց ու բաժանեց ժողովրդին (Ղկ. 9:16): Այստեղից պետք է սովորենք, որ ամեն անգամ հաց ուզելիս պետք է երկինք նայել, ամեն անգամ հաց ուտելիս պետք է երկինք նայել ու Աստծուց գոհանալ: Սիրելի բարեկամ, սովորություն դարձրու ուտելուց առաջ ու հետո երկինք նայել ու շնորհակալություն […]

Ով մահանալուց առաջ արդեն մեռել է

[…] Ով, մահանալուց առաջ արդեն, մեռել է ի Քրիստոս, կապրի, նույնիսկ եթե արդեն մեռած է։ Խորհրդազգացի (միստիկ անձնավորության) և մարտիրոսի ինքնահատուկ ճանապարհների նման, վերջնական հաշվով նաև աշխարհում ապրված առօրյա կյանքն ունի իր ծածուկ միստիկան և իր լուռ մարտիրոսությունը։ Հոգին մեռնում է Քրիստոսի հետ և «կերպարանակից է դառնում Խաչին» ո՛չ միայն հոգևոր արարքների գործադրմամբ և ո՛չ […]

Աստված օգնում է այս սուրբ գործի մեջ

Շատերը մտածում են, որ ամուսնական սերը դա միայն զգացմունք է: Այդպես չէ: Ամուսնությունը նվիրում է, աշխատանք է, գործ է մեկ-մեկու փրկության համար: Զգացումը շուտով անցնում է ու պրոբլեմները շարվում են ընտանիքի առջև: Ես չգիտեմ երկու մարդ ովքեր կատարելապես համատեղելի են: Բայց պրոբլեմների ու փորձություններից միջով անցնելով, մենք սովորում ենք լինել «մեկ մարմին» (Մարկոս 10:8): Փորձությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի