13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Իշխանավորի հոգում թող կատարվի փոփոխություն

Երնե՜կ, Երնե՜կ…
Չե՛մ փափագում ես իշխանափոխություն,
Իշխանավորի հոգո՛ւմ թող կատարվի փոփոխություն:
Ինձ ամենևին չի՛ մտահոգում գողոնի վերադարձը,
Այլ կամենում եմ տեսնել գողի` առ Աստված դա՛րձը:

Թե մարդը դարձի գա մեղավոր կյանքից,
Կամավոր կհրաժարվի իր ունեցվածքից…
Չե՛մ ցանկանա, որ ա՛յս կյանքում վայելեն միայն,
Իսկ հանդերձյալում ստիպված մնան ձեռնունայն:

Թող Աստված դարձի՛ բերի հպարտ ու ագահ մարդուն,
Ցույց տալով նրան և՛ դժոխք, և՛ արքայություն:
Նրանք էլ մարդիկ են, մեզ պես պարզ ու հասարակ,
Չարի ձեռքին խաղալիք, Աստծո խոսքից անտեղյակ:

Երնե՜կ դարձի գար վերջին մարդն էլ աշխարհի,
Որ էլ չցավեր գամերի տեղն Արդարի…

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ