16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Սովորենք ողորմության ճիշտ ձեւը. մատաղ. fatherarmen.com

Մատաղի կարգը սահմանել է Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ դեռևս 301 թ. քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո: Ըստ Տաթևացու «մատաղ» նշանակում է մատուցել աղ: Կրոնական արարողությամբ մատաղի կենդանին մորթվում է և եփվելուց հետո բաժանվում աղքատներին: Մատաղը նախ՝ ընծա է Աստծուն: Երկրորդ՝ փրկության հույս է: Երրորդ՝ աղքատասիրություն է և ողորմություն: Չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ, ապա մեր երախտագիտությունն է […]

Աղաչիր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն

«Ողջո՛ւյն քեզ, օրհնյա՛լդ կանանց մեջ: Տերը քեզ հետ է»: Ղուկ. 1:28 Հայ Եկեղեցին «Յղութիւն Սուրբ Աստուածածնի յԱննայէ» տոնը անշարժ կերպով տոնում է դեկտեմբերի 9-ին: Այն` Սուրբ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկն է: Սուրբ Կույսի բարեխոսությանն ենք դիմում ամեն ժամ, որպեսզի Տերը փրկի մեզ` իրեն փառաբանողներին: Աստվածամայրը ամենամեծ բարեխոսն է համայն աշխարհի համար իր Որդու առջև: […]

Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ անհրաժեշտ է փոխել «Հայր մեր» աղոթքը : Նա ասել է, որ ելնելով աղոթքի անգլերեն և մի շարք այլ լեզուներով թարգմանությունից, կարելի կարծել, թե «Աստված ընտրում է՝ փորձության ենթարկի մեզ, թե՞ ոչ»: «Դա լավ թարգմանություն չէ, որովհետև ակնարկում է, որ Աստված դրդում է գայթակղության»,- հայտարարել է Հռոմի պապը: Ֆրանցիսկոս պապը […]

Քնելուց առաջ խորհենք Քրիստոսի հարության մասին

« Քրիստոսի հարությունը պատմության մեջ կատարված դեպք է, որի վերաբերյալ Առաքյալները վկաներ են։ […] Միևնույն ժամանակ, այն բնավ չի նշանակում պարզ վերադարձ մեր երկրային կյանքին. այլ՝ երբևէ տեղի ունեցած մեծագույն «փոփոխությունն» է, վճռական ու վերջնական « ցատկը» դեպի կյանքի մի տարածաչափություն, որն արմատականորեն նոր է. դա մուտքն է մի ամբողջովին տարբեր կարգի մեջ, որը նախևառաջ վերաբերվում […]

Աղոթք ճանապարհ գնալուց առաջ

Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, և իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, և Մովսեսին` Սինա լեռը, և ժողովրդին` պարգևների երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր այնտեղ, ուր դիմում […]

Վտանգ ենք տեսնում, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ. քահանա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ մեծ անհանգստություն է առաջացրել թե միջազգային, թե կրոնական հանրության շրջանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ Վերջինս նկատեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին: Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով՝ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի […]

Վաղը հայոց եկեղեցին կնշի Սուրբ Աստվածածնի հղացման տոնը /տեսանյութ/

 Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Սուրբ Աստվածածնի տոնի մասին ՝ ասաց՝ նախ պետք է տոնի բովանդակության մասին հիշել. դեկտեմբերի 9-ին սուրբ Կույսի հղացման տոնն է: Քրիստոսի մայրը՝ ամենագովելի սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը ծնվել է ամուլ ծնողներից: «Վաղվա՝ դեկտեմբերի 9-ին   կայանալիք տոնը Աստվածածնին վերաբերող տարեվերջյան տոնն է: Մարիամ  Աստվածածնին […]

Սրանք այնպիսի բաներ են, որ երբ չես հասնում, դեպրեսիայի մեջ ես ընկնում

Մի թողեք, որ աշխարհիկ մտածողությունը լցնի ձեր հիշողությունը: Դա ի վերջո ջլատելու է ձեր ուժերը, որովհետև աշխարհիկ մտածողություն նշանակում է վազք կրքերի ու ցանկությունների ետևից: Սրանք էլ այնպիսի բաներ են, որ երբ չես հասնում դեպրեսիայի մեջ ես ընկնում (ինչու մեկն ունի ես չունեմ), իսկ երբ ուզածդ ձեռք ես բերում՝ շուտ ձանձրանում ես: «Հոգին է կենդանարար» […]

Մենք չենք կամենում ո՛չ սովորել, ո՛չ էլ սանձահարել մեր ցանկությունները

Գայլերը միշտ հետապնդում են ոչ թե առողջ և ուժեղ ոչխարներին, այլ վիրավոր ու փոքրիկ ոչխարներին: Այս «գայլերը» մարդկանց կպատմեն  այն, ինչ նրանք ցանկանում են լսել, և ոչ թե այն, ինչի կարիքն ունեն. որովհետև նրանք առողջ ուսմունք չեն ցանկանում լսել, այլ ցանկանում են լսել ինչ որ մեկին, որը շոյում է իրենց ականջները: Իսկ նման գայլերից կարելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի