Հիսուսը թույլ չտվեց, որ նա մահանա
Մի քրիստոնյա պատմում է, որ 1930-ականների դժվար ժամանակաշրջանում ինքը բռնադատվում է և աքսորվում Մագադանի մարզ նախկին Խորհրդային Միության մի շարք քրիստոնյա և անհավատ մարդկանց հետ:
Շատ բանտարկյալներ այնտեղ մահանում էին ցրտից ու սովից:
Մեկ անգամ, այդ մարդուն այլ բանտարկյալների հետ միասին տանում են ինչ-որ տեղ՝ սյուների համար փոսեր փորելու: Յուրաքանչյուրը պետք է փորեր մեկ փոս՝ զիված վերահսկողության ներքո: Երկու բանտարկյալների վերահսկում էր մեկ հրաձիգ, ով կանգնում էր յուրաքանչյուրից 25 մետր հեռավորության վրա:
Հողը սառած էր և փորելն այնքան էլ հեշտ չէր, բոլորը հոգնած էին ու քաղցած:
Երբ հայտարարում են կարճատև դադար, այդ մարդը նստում է սառած հողին, խոնարհում գլուխն ու արցուքն աչքերին խնդրում Աստծուն, որ իրեն ուտելու ինչ-որ բան տա: Իր աղոթքի մեջ ասում է՝ «Իմ թանկագի՛ն Հայր, դու տեսնում ես, թե ես որքան եմ ցանկանում ուտել, տուր ինձ գոնե մի կտոր հաց, թույլ մի՛ տուր, որ մահանամ այստեղ»: Այդ աղոթքից հետո նա սկսում է լաց լինել:
Հանկարծ լսում է, որ հրաձիգը կանչում է իրեն: Մոտենում է և հարցնում.
-Դուք կանչո՞ւմ էիք ինձ, պարո՛ն:
Վերջինս նայում է այդ տղամարդուն և ասում.
-Դու այստեղ ծանոթներ ունե՞ս:
-Իմ հայրենիքն այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռու է, և Դուք շատ լավ գիտեք, որ այտեղ մեզնից՝ բանտարկյալներիցս, և ձեզնից՝ հսկիչներիցդ, բացի ոչ ոք չկա:
Այդ ժամանակ հրաձիգն ասում է.
-Նոր անտառից մեկը դուրս եկավ, նա նման էր Հիսուս Քրիստոսին (ես Նրան փոքր ժամանակ տեսել եմ տատիկիս Աստվածաշնչի մեջ), տվեց քո անունն ու ազգանունը և խնդրեց, որ քեզ փոխանցեմ այս սկուտեղը:
Երբ բացում են սկուտեղը, դրա մեջ դրված էր մեկ աման ճաշ, մի մեծ կտոր հաց և թխվածք:
Տեսնելով այդ՝ բանտարկյալը սկսում է լաց լինել, իսկ հրաձիգն ասում է.
-Լաց մի՛ եղիր, քեզ համար են սա բերել, վերցրու, գնա քո աշխատանքային տեղը և կեր աւյն: Իսկ բանտում այս մասին ոչ ոքի չասես:
Բանտարկյալը վերցնում է սկուտեղը, վերադառնում իր տեղը և գոհանում Աստծուց իր աղոթքին այդքան արագ պատասխանելու և իր մասին հոգ տանելու համար: Այնուհետ ուտում է ճաշն ու թախվածքը, իսկ հացն այնքան շատ է լինում, որ բավականացնում է օրեր շարունակ:
Աստված սիրում է իր զավակներին և հոգ է տանում նրանց համար:
Աղբյուր՝ bible-facts.ru