Ես վախենում եմ

Ես չեմ վախենում առանց մարդկանց միայնությունից, ես վախենում եմ առանց Աստծո միայնությունից… Սուրբ Նիկոլայ
Ես չեմ վախենում առանց մարդկանց միայնությունից, ես վախենում եմ առանց Աստծո միայնությունից… Սուրբ Նիկոլայ
«Ապագայում մենք կտեսնենք , որ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում գիտությունն օգտակար է նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն: Գիտությունն օժտված է կարևորագույն արժանապատվությամբ, որպեսզի մարդկանց հաստատի առ Աստված եղած հավատի մեջ»: ԲԵԿՈՆ Ռոջեր- (1214-1292), անգլիացի փիլիսոփա, բնագետ, աստվածաբան:
Մեծ է մահվան ժամի երկյուղը, երբ հոգին բաժանվում է մարմնից, որովհետև այդ բաժանման ժամին հոգու առջև կանգնում են իր գործերը՝ բարի և չար, որոնք արվել են իր կողմից զորուգիշեր: Ահով նայելով իր գործերին, ասում է նրանց՝ հեռացե՛ք, թո՛ւյլ տվեք ինձ դուրս գալ: Իսկ գործերը բոլորը միասին ասում են՝ դո՛ւ ես մեզ գործել, քեզ հետ մենք […]
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից: Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս […]
Մեր կյանքում ոչ մի բան պատահական չէ. Աստված մեր կյանքի անգամ ամենափոքր մանրամասնությունների համար է հոգ տանում: Նա մեր հանդեպ անտարբեր չէ: Աշխարհի երեսին մենք միայնակ չենք: Աստված մեզ շատ է սիրում. մենք ամեն վայրկյան նրա մտքում ենք, և Աստված մեզ պաշտպանում է: Մենք դա պիտի հասկանաք և ոչ մի բանից չվախենանք… Հայր Պորֆիրիոս
Փորձի՛ր ինձ, Աստվա՛ծ ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շավիղները, և տե՛ս, եթե իմ ճանապարհին անօրենություններ կան, առաջնորդի՛ր ինձ Քո հավիտենական ճանապարհներով։ Սաղմոս 138:23-24
Սիրում եմ քեզ, Տե՛ր, զորություն իմ. ո՛վ Տեր, պահպանի՛չ իմ, ապավե՛ն իմ և փրկի՛չ։ Աստված օգնականս է, ես հույսս դրել եմ նրա վրա. իմ ապավենն է, փրկությանս եղջյուրը, ինձ ընդունողը։ Սաղմոս 17:2,3
Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, մեր փրկիչ Աստվա՛ծ, Քո մեծ և փառավոր անվան համար: Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը Քո սուրբ անվան համար: Պարսպյա՛լ պահիր Քեզ ապավինած և հուսացած ժողովրդին սուրբ և պատվական խաչի հովանու ներքո՝ խաղաղությամբ: Փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց: Արժանի՛ արա գոհությամբ փառավորել Քեզ, Հորը և Սուրբ Հոգուն, այժմ և […]
Հնարավոր է դժոխք ընկնելը, բայց հեշտ չէ։ Որովհետև Աստված դա չի ուզում և ամեն բան անում է մեզ փրկելու համար։ Անանուն հեղինակ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է: Նախօրեի գիշերը հոգեւորական կացարանից դուրս են թողել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին: Կացարանը գտնվում է Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից: Երբ հոգեւոր հովիվը փորձել է կացարան մտնել, տեսել է, որ դռան կողպեքը փոխված է: Այս կոնֆլիկտը հին պատմություն ունի: Հիշեցնենք, որ եկեղեցին իրենց ձեռքն են […]