12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Խոսենք սատանայի հետ, առանց նրա հետ վեճի բռնվելու

Ահա և հաղթահարեցինք Մեծ Պահքի քառասուն օրերը յուրաքանչյուրս ըստ մեր կարողության, հնարավորության և ցանկության: Քառասունը մեզ համար խորհրդանշական թիվ է, քանի որ հիշեցնում է մեզ մեր Տիրոջ քառասնօրյա ծոմոպահությունը և սատանային հաղթելը: Մենք ևս ենթակա ենք սատանայի այդ երեք փորձություններին, հետևաբար մենք էլ ջանացինք պայքարել նրա դեմ այս քառասուն օրերի ընթացքում: Խոսենք սատանայի հետ, առանց […]

Զգույշ, կոշիկից վեր մի դատիր

«Գործը՝ գործիմացին, երկաթը՝ դարբնին»:  Ժողովրդական իմաստուն այս խոսքը միշտ պետք է հնչի մեր ականջներում,  որպեսզի խոսենք մի բանից, ինչից հասկանում ենք: Երբեմն մենք մեզ իրավունք ենք վերապահում քննադատել մի երևույթ, որի ոչ մասնագետն ենք, ոչ էլ գիտակը: Այս առումով շատ ուսուցողական է այս փիլիսոփայական մանրապատումը: Աթենացի հրապարակախոս և նկարիչ Ապելլեսն իր նկարներն ավարտելուց  հետո ցուցադրում […]

Նարեկացու բուժիչ խոսքերը

Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ ահավոր, Որ չթափանցի երկյուղդ այնտեղ: Թող որ չլինեմ ես անպտուղ՝ փոքր այս վաստակիս մեջ՝ Անբերի հողում, իզուր, ապարդյուն սերմանողի պես: Չլինի, որ երկնեմ ես, և չծնեմ, Ողբամ՝ և չարտասվեմ, խորհեմ՝ և չհառաչեմ, Ամպեմ, և չանձրևեմ, Եվ, երբ որ բացվի երկինքը վերին, Չլինի՛ որ ես լույսը վայելելու անվարժ, անընտել՝ Մոմի պես […]

Ով կմնա նոր կառավարությունում. Ժողովուրդ

Նախարարները դեռեւս խուսափում են անդրադառնալ հարցին, թե արդ­յո՞ք իրենց երաշխիքներ տրվել են առաջիկայում ձեւավորվելիք կառա­վարության կազմում ընդգրկելու առումով: Տրանսպորտի, կապի եւ տե­ղեկատվական տեխնոլոգիաների նա­խարար Վահան Սարտիրոսյանը հար­ցին’իր համար Սերժ Սարգսյա՞նն է վարչապետի նախընտրելի թեկնածու, թե՞ Կարեն Կարապետյանը, ասաց. «Հարցը… կուսակցությունն ինչպես որոշի՝ ում առաջադրի, նա էլ կլինի»: Իսկ հաշվի առնելով այն ծրագրերը, որ Կարեն Կարապետյանն […]

Աստված օգո՞ւտ է ստանում մեր սիրուց

« Կարծում եք, թե Աստված ինչ որ մի օգո՞ւտ է ստանում ձեր սիրուց։ Դուք ինքներդ եք, որ օգուտ եք ստանում Նրան սիրելով։ Կկարողանաք սիրել ինքներդ ձեզ միմիայն այն ժամանակ, երբ կսիրեք Աստծուն ձեր ողջ էությամբ »։ Սբ. Օգոստինոս (Աուրելիուս Աուգուստինուս Հիպպոնացի, 354-430) www.mashtoz.org 

Աստված մեզ սատանայից պաշտպանվելու հզոր զենք է տվել

Մեղքը հենակետ է տալիս սատանային` պղծելով մեր մարմինը և ճանապարհ տալով ապստամբության նենգ ու գաղտնի գործողություններին, որ բաց հենակետեր են չարի հետ հանդիպման :  Մեղքերը` ամենօրյա մեղքերը, կարեկցանքի պակասը, սրտի կարծրությունը, չներելը, հպարտությունը, թշնամանքը, զրպարտանքն ու չարախոսությունը, նախապաշարումը, ամբարտավանությունը և այլն, էլ չասած գողության, ստախոսության, խաբեության, շնության, սպանության և նման բաների մասին: Իր խորամանկ նենգության մեջ, […]

Կարո՞ղ ենք Տիրոջը համարձակաբար ասել

Առավոտյան «Հայր մեր»-ը աղոթելով,ասում ենք` «թող մեր պարտքերը,ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին»,այսինքն խոստանում ենք ներել մեր դեմ մեղանչածներին։  Երեկոյան նույն աղոթքն անելով,կարո՞ղ ենք Տիրոջը համարձակաբար ասել,որ ինչպես ես այսօր ներեցի իմ պարտապաններին,հիմա էլ Դու ների իմ մեղքերը…»։  Մերուժան Բաբաջանյան

Դեւերը վախենում են մեր աղոթքներից

Միայնակյաց մի ճգնավոր տեսավ¸ թե ինչպես մի դև հորդորում էր մի ուրիշ դևի¸ որ արթնացնի քնած կրոնավորին։ Պատասխանեց դևը նրան. «Չեմ կարող այդ անել¸ որովհետև մի քանի անգամ արդեն արթնացրի¸ ու նա վեր կենալով աղոթում ու հալածում է ինձ այստեղից»: 

Աստված իմ, տալիս եմ Քեզ իմ սիրտը

« Տեր իմ Հիսուս,  ես չեմ ուզում, որ որևէ մի բան բաժանի իմ սիրտը Քո Սրտից.  չեմ ուզում, որ ինչ որ մի բան գտնվի իմ սրտում, եթե այն ամբողջովին չի գտնվում Քո Սրտում։  Ամեն բան, որ Դու կամենում ես, ես կամենում եմ.  ամեն բան, որ Դու ցանկանում ես, ես ցանկանում եմ։  Աստված իմ, տալիս եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի