18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չի թողել դագաղի վրա խաչ դնեն

Այս հոդվածը չեմ հիշում որտեղից եմ վերցրել, բայց կարծում եմ բավական խրատական խոսք է ուղղված նրանց, ովքեր չեն գիտակցում, թե ինչքա՞ն կարևոր է հոգու փրկությունը, զղջալն ու ապաշխարելը: Այո, մեր գնալու ժամանակը չգիտենք, ե՞րբ, ինչպե՞ս, սակայն հնարավորություն ունենք մաքրվելու, փրկվելու, Աստծուց ներում խնդրելու մեր այս կյանքում մեր մեղքերի համար, երբ ապրում ենք և հնարավորություն ունենք այն կատարելու: Ուրեմն մի զլացեք ձեզ մաքրելուց, Աստծուց ձեր հոգու փրկությունը խնդրելուց: Եվ դա պիտի լինի միմիայն աղոթքով, այն էլ անձանձրույթ աղոթքով: Մի նմանվեք այս պատմության ընտանիքին և մատների արանքով մի նայեք հոգու փրկությանը: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հավատում է հանդերձյալ կյանքին՝ հոգիների գոյությանը Աստծու թագավորության մեջ:

ՆՆՋԵՑՅԱԼԸ «ՏԵՐՏԵՐ» ՉԷՐ ՍԻՐՈՒՄ…

Ճշմարիտ է ասված այն խոսքը, թե`ողջերը մեռածներին չեն կարող սովորեցնել, սակայն մեռածները ողջերին սովորեցնում են միշտ… Երեկ ներկա էի մերձավորիս հոգեհանգստյան արարողությանը: Հանկարծամահ էր եղել հիսնամյա տղամարդը, թողնելով կնոջն ու անչափահաս աղջկան: Մահն անսպասելի թակել էր դուռը, և մարդը վայրկյանների ընթացքում լքել էր կյանքը, ընտանիքը, աշխատանքը, հարազատներին… միայն Աստված գիտե, թե վերջին պահին հասցրե՞լ է ասել «Տեր ողորմեա», կամ «Մեղա Աստծո», կամ ունեցե՞լ է արդյոք դրա ասելու կամքը` դա հայտնի է միայն Աստծուն: Ես իմ աղոթքն ու խնդրանքն եմ ուղղում առ Աստված նրա հոգու փրկության համար:
Աստված թող ողորմի նրա հոգուն, և առավել ողորմի կնոջն ու դստերը, որոնք իրենց դրսևորումներով կարճ ժամանակում բացահայտեցին իրենց անտեղյակությունը և անհաղորդ լինելը առհասարակ Աստծո հետ:

Ներկաների այն հարցին` թե հրավիրե՞լ են հոգևորական, որպեսզի գա և աղոթք անի նրա հոգու փրկության համար, կինը միանգամից պատասխանեց, որ իր ամուսինը «տերտեր» չէր սիրում, և քանի որ իր ամուսինը «տերտեր» չէր սիրում, ինքն արգելել է ոչ միայն հոգևորականի ներկայությունը և աղոթքը, ննջեցյալին Եկեղեցում դնելը, այլ նույնիսկ միջամտել է դագաղի վրա խաչ դնելու հարցում, և հանդգնաբար հայտարարում է, որ հոգեհանգիստն ու թաղումը անելու է «նվագով» , իսկ թաղման հաջորդ օրը` կկանչի մի հատ «տերտեր», որին իբրև ննջեցյալը սիրել է իր կենդանության օրոք:

Սա իրականություն է, եզակի դեպք չէ, բոլորս էլ հանդիպել ենք, և ցավում եմ, որ դեռ հանդիպելու ենք: Ինչո՞ւ ենք մենք խարխափում խավարում, ինչո՞ւ չենք տեսնում լույսը, ինչո՞ւ չենք տարբերում «տերտերին» Եկեղեցուց, Եկեղեցու խորհուրդներից և ավետարանական ճշմարտությունից, ինչո՞ւ չենք ճանաչում մեր Եկեղեցու հայրերին և նրանց թողած ժառանգությունը:Մինչև երբ ենք ապրելու այնպես, կարծես թե չենք մեռնելու, և մեռնում ենք այնպես, կարծես թե չենք ապրել…Մի՞թե վստահ ենք, որ առավոտյան կարթնանանք, կամ վերջին պահին մեզ շնորհ կտրվի ավազակի պես ապաշխարել:

Կամ միթե մենք իրավունք ունենք մեր ննջեցյալի հոգու փրկության պատասխանատվությունը վերցնել մեր վրա և արգելել, որ նրա համար հոգեհանգստի կամ թաղման կարգ կատարվի: Եկեղեցու յոթ խորհուրդները մեզ համար են: Ժամանակն է, որ հոգևոր խորհուրդներին հոգով մոտենանք, ոչ թե տուրք տանք անհիմն սովորությունների:

Մարմինը մեռնում է, երբ նրանից բաժանվում է հոգին. Հոգին մեռնում է, երբ նրանից բաժանվում է աստվածային շնորհը: Ուստի առաքինի մարդն Աստծո շնորհի մեջ է, և այդ պատճառով առաքինիների մահը բարի է: Մարդն ազատություն ունի նմանվելու հրեշտակներին ու անբան արարածներին, ուրեմն ահ ու դողով մոտենանք մեր հոգու փրկությանը, և յուրաքանչյուրիս ձեռքում է մեր հավիտենական կյանքն ու հավիտենական տանջանքը: «Տէ՛ր, քո ողորմութիւնը հավերժ է, ձեռքիդ գործերը մի՛ անտեսիր»։
ծերը մի՛ անտեսիր»։

Տեր Հովսեփ Ա քահանա Հակոբյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ