Ճգնաժամ եկեղեցում /տեսանյութ/
«Երբ առավոտյան արթնանում ես, դուրս մի արի տնից առանց աղոթելու, իսկ երեկոյան Աստծուն գոհաբանություն հայտնիր այս հիանալի օրվա համար: Նույնիսկ շատ փոքր շյուղը հայտնվելով աչքի մեջ՝ խանգարում է տեսողությանը, ճիշտ այդպես էլ նույնիսկ փոքր հոգսը խանգարում է աղոթել: Եթե առանց ուշադրության ենք աղոթում, այդժամ աղոթում ենք առանց հոգով և ճշմարտության» : Թադեոս վրդ. Վիտովնիցկի
Կույր է միտքը, եթե չի խոկում Աստծու մասին, համր է, եթե չի աղոթում, խուլ է, եթե չի լսում Աստծու պատվիրանները, մեռած է, եթե չի սիրում Աստծուն, թշնամի է Աստծուն, եթե սիրում է այն, ինչ ատում է Աստված. ամբարշտություն է՝ խնդրել Աստծուց այն, ինչ Նա չի կամենում: Պողոս Պատրիարք
Այո, մենք չենք էլ դատում, մեկը լինի մեզ դատի, որ մենակ մեր հոգսնա մեր ուսերին, բայց չգիտեմ տեղյակ եք՝ որ երբ գենդերային հավասարության օրենքը մեր պետական այրերը ընդունեցին՝ առանց եկեղեցու կարծիքը հարցնելու, ձեր նույն վեհափառը կասեցրեց՝ պահանջելով որ այդ քննարկումները անցնեն եկեղեցու ներկայացուցչի մասնակցությամբ, և այդ նույն վեհափառի պնդմամբ սահմանադրությունում հստակեցվեց որ ընտանիքը սահմանվի կին […]
Լրագրողներ ջան, դուք ահռելի պատասխանատվություն ունեք Աստուծո առաջ, թե ինչ եք հրամցնում մարդկանց: Ձեզ սովորեցնում են, որ դուք փոխանցման միջոց եք, ու թող մարդիկ ինչ ուզեն, այն վերցնեն: Այս աշխարհում այդպես է, բայց Քրիստոսի մոտ՝ ՈՉ: Մի անգամ Տեր Հիսուսն ասեց, անհնար է որ գայթակղությունը չգա, բայց վայ նրան ում ձեռքով կգա: Ավելի լավ է, […]
Տե’ր, Քեզ նման արա մեզ: Կերտի’ր մեզ Քո նմանությամբ: Իմ որդիներ, կաղապարել նշանակում է մասնատել ու վերստին ձևավորել: Նշանակում է զոհաբերել անձնականը` ցանկալի կերպարին նմանվելու համար: Այս ոչ միայն Իմ, այլ նաև ձեր գործն է: Առանց հապաղելու ճանաչեք անձնականը` ձեր ցանկությունների, գործերի և մտածումների մեջ ու անմիջապես ինձ դիմեք օգնության համար, որպեսզի ջնջեմ այն ձեր […]
Եթե ձեր միտքը պահեք երկնքի վրա, ագահությունից կպաշտպանվեք: Տեր Հիսուսն ասեց, «ուր որ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Ղկ. 12:34): Կարևորություն տվեք երկնային բաներին և կապրեք երկնքում: Դրա համար «նախ փնտրեցեք երկնքի արքայությունը» (Մթ. 6:33), որովհետև «մեր քաղաքացիրությունը երկնքում է» (Փիլիպ. 3:20): Արմեն Հարեյան
Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն։ Եվ ո՞վ է այն մարդը, որ բազում հանցանքներով խավարած և անօրեն ու խավար վարք ունենալով` կհանդգնի լուսավորել, և կամ մեղքերից հիվանդացած լինելով` կկարողանա առողջացնել ուրիշներին: Մեղքերով ծանրացածների համար մեծ հանդգնություն է ուրիշներին թեթևացնել համարձակվելը, խելքը թռցրածների համար` ուրիշներին ուսուցիչ լինել ախորժելը. ինչպե՞ս կարող է անօրենությամբ հիմարացածը ուրիշների առաջնորդ լինել։ […]
Ամբողջ ժամանակ ապրում ենք մեղքերի ու անառակության մեջ, իսկ եթե մի անգամ ինչ-որ չնչին բարի գործ ենք կատարում, ապա, ինչպես անշնորհակալ ծառաներ, առևտրականի մանրախնդրությամբ քննում և հարցուփորձում ենք, թե, արդյոք, այդ մանրիկ բանի համար որևէ պարգև չի՞ սպասվում: Հովհան Ոսկեբերան





























