17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Եթե ուզում եք հանգիստ ապրել, սովորեք դա անել

Հանգստությունը խոնարհության ու հեզության մեջ է: Ով հանգիստ կյանք է ուզում, թող սովորի հեզություն ու խոնարհություն: Տեր Հիսուսը հստակ ասաց. «սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք» (Մտ 11:29):  Արմեն Հարեյան  

Չկա առավել այլանդակ բան, քան այն, որ խարդախությունները հոգևոր ասպարեզում են գործվում

Տե՛ր Աստված, պղծություններից Դո՛ւ պահիր: Չկա առավել այլանդակ բան, քան այն, որ խարդախությունները հոգևոր ասպարեզում են գործվում: Ապաշխարելու համար ևս հոգևոր խաղաղություն է պետք: Հոգևոր խաղաղություն տաս, Տե՛ր, Քո Անունը ի սրտե բոլոր կանչողներին, իսկ բամբասողների ու չարախոհների կեղծ քրիստոնեականը հեռացնե՛ս մեզնից: Ամե՛ն: Մաքսիմ Ոսկանյան

Քանի շուտ է, փոխե՛ք ձեր կեցվածքը

Նորից գամվել եմ համակարգչի առաջ ու նայում եմ մեր գժուկներին։ Մի խանդավառություն, մի տոնականան տրամադրություն, ու սա ուղեկցվում է թոք-շոու հիշեցնող ուղիղ հեռարձակումներով։ Անգամ «Ազատության» օնլայնն այդքան անխափան չեր, ինչքան մեր եկեղեցու ապագան մտքում կերտած ջահել-ջիվաններինը։ Մինչև հիմա ապշած եմ հայ եկեղեցու նման հանդուրժողական կեցվածքի վրա, ախր փողոցում պայքարողները նույն փողոցային գռեհկությամբ թակում են թեմակալ […]

Հիշիր, որ բոլոր մարդիկ տկար են

«Հիշիր, որ բոլոր մարդիկ տկար են և արդար չեն լինում: Սովորեք ներել, և նեղացկոտ չլինել: Ավելի լավ է հեռու մնալ ձեզ չարություն պատճառողից. բռնի կերպով չես կարող սիրել..: Մի փնտրիր ընկերներ մարդկանց մեջ: Փնտրիր նրանց Երկնքում` սրբերի մեջ: Նրանք երբեք չեն հեռանա և դավաճանի»: Հայր Նիկոլայ Գուրյանով

Երբ առավոտյան արթնանում ես, առանց այդ անելու դուրս մի արի տնից

«Երբ առավոտյան արթնանում ես, դուրս մի արի տնից առանց աղոթելու, իսկ երեկոյան Աստծուն գոհաբանություն հայտնիր այս հիանալի օրվա համար: Նույնիսկ շատ փոքր շյուղը հայտնվելով աչքի մեջ՝ խանգարում է տեսողությանը, ճիշտ այդպես էլ նույնիսկ փոքր հոգսը խանգարում է աղոթել: Եթե առանց ուշադրության ենք աղոթում, այդժամ աղոթում ենք առանց հոգով և ճշմարտության» :  Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Եթե սիրում ես այն, ինչ ատում է Աստված

Կույր է միտքը, եթե չի խոկում Աստծու մասին, համր է, եթե չի աղոթում, խուլ է, եթե չի լսում Աստծու պատվիրանները, մեռած է, եթե չի սիրում Աստծուն, թշնամի է Աստծուն, եթե սիրում է այն, ինչ ատում է Աստված. ամբարշտություն է՝ խնդրել Աստծուց այն, ինչ Նա չի կամենում:  Պողոս Պատրիարք

Այդ նույն Վեհափառը

Այո, մենք չենք էլ դատում, մեկը լինի մեզ դատի, որ մենակ մեր հոգսնա մեր ուսերին, բայց չգիտեմ տեղյակ եք՝ որ երբ գենդերային հավասարության օրենքը մեր պետական այրերը ընդունեցին՝ առանց եկեղեցու կարծիքը հարցնելու, ձեր նույն վեհափառը կասեցրեց՝ պահանջելով որ այդ քննարկումները անցնեն եկեղեցու ներկայացուցչի մասնակցությամբ, և այդ նույն վեհափառի պնդմամբ սահմանադրությունում հստակեցվեց որ ընտանիքը սահմանվի կին […]

Քրիստոնյա լրագրողներին

Լրագրողներ ջան, դուք ահռելի պատասխանատվություն ունեք Աստուծո առաջ, թե ինչ եք հրամցնում մարդկանց: Ձեզ սովորեցնում են, որ դուք փոխանցման միջոց եք, ու թող մարդիկ ինչ ուզեն, այն վերցնեն: Այս աշխարհում այդպես է, բայց Քրիստոսի մոտ՝ ՈՉ: Մի անգամ Տեր Հիսուսն ասեց, անհնար է որ գայթակղությունը չգա, բայց վայ նրան ում ձեռքով կգա: Ավելի լավ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի