18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ինչու՞ պետք է աղոթել ննջեցյալների համար. ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Մեծապես կարեւոր է ողջերի աղոթքը ննջեցյալների համար: Մակաբայեցիների գրքում նշվում է մեռյալների համար աղոթքի անհրաժեշտությունը, նաեւ մեղքերի թողության համար /Բ. Մակաբ. 12:43-46/ : Եկեղեցական կանոնագրքի կանոններից մեկում նշվում է, որ Աստված լսում է ողջերի աղոթքները եւ թեթեւացնում մեռյալների հոգիների բեռը: Կանոնը վկայակոչում է Սուրբ Գրքից Եղիա մարգարեի կողմից կնոջ խնդրանքով նրա մեռած որդու հարության փաստը […]

Կերակուրը չէ, որ Աստծու առաջ է բերելու մեզ

Մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առել ամեն ինչ, և մենք կանք նրա համար. և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, մենք կանք նրա միջոցով: Բայց բոլորի մեջ այս գիտակցությունը չկա: Ոմանք դեռ մինչև հիմա խղճի հարց են ունենում, երբ ուտում են կուռքերին զոհված կերակուրներից, և […]

Աղոթք պահապան հրեշտակին

Պահապան հրեշտակ իմ սիրելի, ճշմարիտ բարեկամ, հավատարիմ ընկեր և վստահելի ու ապահով առաջնորդ, ես շնորհակալություն եմ հայտնում քեզ այն անսպառ սիրո, խնամքի ու համբերության համար, որոնցով ինձ օգնել ու օժանդակել ես և անդադար օգնում ու օժանդակում ես իմ հոգևոր ու մարմնավոր կարիքներում: Ներողություն եմ խնդրում այն բազմաթիվ անգամների համար, որ ընդդիմանալով քո ողջամիտ ու փրկարար […]

Այս աշխարհի «աստվածը»՝ Սատանան, կուրացրել է այդ անհավատների միտքը

Մենք հրաժարվել ենք վարագույրի հետևում նյութված ամոթալի գործերից, այսինքն՝ խորամանկություն չենք գործադրում և Աստծու խոսքը չենք նենգափոխում, այլ բացեիբաց ճշմարտությունն ենք հայտնում ու այդպես ներկայանում մարդկանց առաջ, ինչպես կանեինք Աստծու առաջ: Իսկ հակառակ սրան, եթե մեր քարոզչությունը մութ է թվում ոմանց, ապա մութ է թվում միայն նրանց համար, ովքեր կորստյան ճանապարհին են: Այս աշխարհի «աստվածը»՝ […]

Ահա ես բոլոր մարմնավորների Տեր Աստվածն եմ. մի՞թե որևէ բան ինձնից կարող է թաքուն մնալ

Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի։ Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր Եգիպտացիների երկրում, նաև մինչև այժմ՝ Իսրայելում ու ողջ աշխարհի մարդկանց մեջ, քեզ համար ստեղծեցիր մի անուն, որ կա առ այսօր: Իսրայելի քո ժողովրդին դու դուրս հանեցիր […]

Աստված մեզ տնտեսներ է կարգել այս աշխարհում

Աստված մեզ տնտեսներ է կարգել այս աշխարհում: Մի օր այդ տնտեսությունը մեզանից վերցվելու է ու այս հողի վրա այլևես չենք կարողանալու աշխատել: Դրանից հետո ո՞վ պիտի ձեզ ընդունի իրենց տները: Ինչո՞վ էք ապրելու: Ու՞ր պիտի գնաք: Տերն ասում է. ձեզ տրված բաներից բաժին հանեք մարդկանց ու ներեք նրանց իրենց պարտքերը: Սա ապրելու ճիշտ ձևն է: […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ:

Աղոթք ճաշից առաջ

Հոգևոր օրհնությամբ օրհնի՛ր, Քրիստոս Աստված մեր, Քո ծառաների կերակուրներն ու ըմպելիները, նաև հոգու և մարմնի առողջություն շնորհիր, որպեսզի, պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր բարիքները, Քո բոլոր սրբերի հետ հաղորդակից լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ:  Եվ գոհությամբ փառավորենք Քեզ Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն: Այս աղոթքից հետո ասվում է տերունական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի