08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Եվ արդ, ի՛նձ գթա, որ ողորմե՛ս ինձ, Բարձրյա՛լ, Երկնավո՛ր, Հզո՛րդ ամենա

Եվ արդ, ի՛նձ գթա, որ ողորմե՛ս ինձ, Բարձրյա՛լ, Երկնավո՛ր, Հզո՛րդ ամենա, որովհետև որ վարանման մեջ եմ՝ ամենատխուր իմ վիճակներով: Ու եթե Հոբին ես նմանվեի, նրա նման էլ կկոչեի ինձ արդար անարա՛տ, եթե Մովսեսին՝ նրա պես վստա՛հ պիտի ասեի, թե. «Ճանաչո՛ւմ է Տէրն իրեններին», եթե լինեի Դավիթի նման՝ պիտի ասեի. «Արդարություն և իրավունքներըդ գործադրեցի՛», դարձյալ այլ մի խոսք, որը ավելի բարձր է, քան թե՝ այն բնությունը, որ մարմինն ունի.

«Եթե սրտիս մեջ մեղքեր տեսնեի՝ Տէրն ինձ չէ՛ր լսի»: Եթե լինեի նման Եղիային, պիտի ասեի. «Ես ա՛յրն եմ Աստծո», թե Երեմիային՝ ճշմարտությունդ կօրինակեի՝ ի՛մ իսկ անձի մեջ, թե Եզեկիային՝ պիտի պարծեի՛. «Բարի բարքերով և իրավացի՛ առաջ քայլեցի՝ Քո՛ արդարությամբ», եթե Պողոսին, ասեի պիտի. «Ես բնակարան ընդունարա՛նն եմ Տէր Աստծո Բանի»:

ՆԱՐԵԿ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ